Հարսիս մերը ամբողջ օրը սազն առած աղջկանա գովում, բայց ոչ ինքն ա մի բան, ոչ իրա աղջիկը․․․Մի քանի օր առաջ լավ տեղը
դրեցի։Չեք պատկերացնի, ոնց եմ պայթում հարսիս մորից: Սաղ օրը աղջկան գովալով մանա գալիս: Աղջիկս գերազանցիկ ա եղել,
աղջիկս պարիա գնացել, աղջիկս համովա պատրաստում, մենակ տեսնեք ինչ տորթերա թխում: Աղջիկս համալսարանն ա ավարտել
և այլն:

Էդ շարանը վերջ չունի: Ես երբեք ինձ թույլ չեմ տա հարսիցս բո ղոքեմ, բայց որ տեղն եկելա պիտի ասեմ, ոչ եփել գիտի, ոչ թխել, էս
քան ժամանակ չեմ տեսել գիրք կարդա,ոչ էլ տան գործ ա կարգին անում:Էս վերջերս հավաքվել էինք,փոքր հարսիս ծնունդն էր:Փոքր
հարսիս մաման համեստության տիպար ա, կյանքում չես լսի, որ աղջկան կամ իրան գովա: Բայց փոքր հարսս շատ շնորհքով ա:

Նստած էինք սեղնի շուրջ ու չեմ հիշում ինչից խոսք գնաց, մեկ էլ խնամիս ասեց, իմ աղջիկը դպրոցը ոսկե մեդալով ա ավարտել, հա-
մալսարանն էլ՝ կարմիր դիպլոմով:Էլ չդիմացա, ասեցի, բա որ էդքան գիտելիք ունի ինչիա երկրորդ դասարանի երեխուն պարապել
տալիս, թող ինքը պարապի:

Ձենը քրթ կտրեց: Քիթը կախեց, հարսս էլ մի կողմից նեխած նստեց: Մի շաբաթ էր հետս խռով էր: Հերիքա արդեն, պիտի բերանը
փակեմ, որ իմանա: Որ ձեն չեմ հանում, գիտի թե բան չեմ հասկանում:
