Հարսանիքիս մայրս ասաց. -Հայրական տունը քո տունն է, բայց․․․Նրա այդ խոսքերը երջանիկ կյանքիս ուղեկիցը դարձան

Հարսանիքիս մայրս ասաց. -Հայրական տունը քո տունն է,բայց․․Նրա այդ խոսքերը երջանիկ կյանքիս ուղեկիցը դարձան։Երբ ամուս-
նանում էի մայրս ինձ ասաց. հայրա կան տունը քո տունն է, բայց ուզում եմ, որ դու մի բան ակա նջիդ օղ անես, այստեղ իրերով կա-
րող ես վերադառնալ միայն մեկ անգամ, տուն-տունիկ խաղալ չկա: Ամուսնական կյանքը լի է դժվարություններով, բայց դրանք հաղ-
թահարել է պետք:

Ամեն անգամ, երբ կցականաս ամուսնուդ ասել, ես հեռանում եմ, հիշիր, դա պետք է լինի հստակ որոշում,և ունենա լուրջ դրդապատ-
ճառ: Եթե խնդիր է ծագում, ապա խնդիրը պետք է լուծես հենց ամուսնուդ հետ:Միշտ հիշիր, աղջիկս, խնդիրը պետք է քննարկել, լու-
ծել թեկուզ երբեմն ծանր ու երկար խոսակցությունների միջոցով:

Միշտ արտահայտիր քո կարծիքը, բայց պետք է հաշվի նստես ամուսնուդ կարծիքի հետ: Նա է տան գլխավորը:Հիշիր, երբեք խնդիր-
ներդ մի հրապարակայնացրու, մի քննարկիր ուրիշների հետ, ոչ մայրիկի, ոչ ընկերուհիների, ոչ հարևանների, ոչ սոցցանցերում, բո-
լոր խնդիրները մնում են տան պատերի ներսում:Դուք կհաշտվեք, կխաղաղվեք, իսկ շրջապատում կշարունակել մտածել, որ նա վատ
ամուսին է, կամ դու ես ստում:

Երբեք ոչ ոքի չբողոքես ամուսնուցդ:Ընտանիքում ամեն ինչ ընդհանուր է, թե փողը, թե գույքը, Երբ անհարմարավետություն զգաս
անմիջապես կիսվիր ամուսնուդ հետ, որպեսզի մի օր ներսումդ կուտակված լավան դուրս չժայթքի:Երբեք չխաբես ու չստես ամուս-
նուդ, երբեք:

Միշտ վստահիր նրան:Բայց հիշիր մի կարևոր բան, վաղը կարող է ամեն ինչ փոխվել, երբեք կյ անքդ ամբողջությամբ մի վստահիր
ուրիշ մարդու և երբեք հույսդ լիովին մի դիր նրա վրա: Միշտ մտածիր,թե ինչ կլինի քեզ հետ, եթե նա հանկարծ չլինի, կամ ինչ կլինի
նրա հետ, եթե հանկարծ քեզ հետ մի բան պատահի:

Հիշիր ցանկացած պահի կարող ես միայնակ մնալ :Մի կորցրու ընկերներիդ, ամուսնուցդ ֆինանսական կախվածության մեջ մի ըն-
կիր, հիշիր, որ դու ազատ մարդ ես, որ քո կամքով ես որոշել ապրել այդ մարդդու հետ ու այդ մարդու կողքին և նա նույնպես ազատ
մարդ է, և իր կամքով է ապրում քեզ հետ ու քո կողքին:

Երջանիկ եղիր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика