Հարազատ մորս խնդրեցի մի քանի ժամով որդուս իր մոտ պահի մինչր գործերս ավարտեմ․ Այնպիսի բան ասեց, որ ուղղակի ապշած
մնացի․․․6 տարի առաջ մամաս ամուսնացավ երկրորդ անգամ: Ես 17 տարեկան էի, երբ պապաս թողեց ու գնաց: հոգուս խորքում
ես պապայիս չեմ մեղադրում:

Մամայիս բնավորությունն անտանելի ա: Իրա հետ շատ դժվար ա: Պապայիս շատ էի կարոտում: Հենց պապայիս անունը տալիս էի,
մաման քիչ էր մնում ինձ խեղ դեր: Հետո մամաս սկսեց հանդիպել ինչ որ տղամարդու հետ: Ես առաջին անգամ, որ տեսա էդ մար-
դուն, ինքը ինձ դուր չեկավ:

Մի օր էլ մամաս ասեց, որ էդ մարդը մեր տանն ա ապրելու: Խնդրեցի, աղաչեցի, ասեցի, որ կթողեմ տնից կգնամ, բայց մամայիս վրա
չազդեց: Էն օրվանից, որ էդ մարդը մտավ մեր տուն, իմ կյանքը դժ ոխքի վերածվեց: Ես արդեն ուսանող էի: Մի օր էլ էդ մարդն ինձ
ասում ա, մեծ աղջիկ ես, կարաս հանրակացարանում ապրես:
Նստել ես մորդ վզին: Մամայիս բողոքեցի, ասեց ճիշտ ա ասում, քո օգտի համար ա ասում: Ուզում էի գնայի պապայիս մոտ ապրեի,
բայց պապայիս երկրորդ կինն էլ թույլ չտվեց: Հետո ամուսնացա, ու ուրախացա, որ պրծա էդ տնից: Երբ որ տղես ծնվեց, մամաս սկ
սեց շուտ շուտ իմ տուն գալ: Բայց իրանց տուն ես չէի գնում: Մամաս ասում էր, որ իրա մարդ կոչեցյալը էրեխեքի ձենից ներվայնա-
նում ա:

Մի օր պիտի բժշկի գնայի, տարա էրեխուն, որ թողնեմ մամայիս մոտ: Մեկ էլ էդ մարդն ասում ա, թող մնա մի պայմանով, որ մորդ
պիտի փող տաս էրեխուն նայելու համար: Նայեցի մամայիս: Մամաս էլ, թե ճիշտ ա ասում, հիմա ով ա ձրի էրեխա պահում: Վերցրի
տղուս ու առանց հաջողություն անելու դուրս էկա: Ու դրանից հետո չեմ ուզում մամայիս տեսնեմ:
