Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

Բժիշկներն ուսումնասիրություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ կազդուրվելուց հետո պացիենտներից շատերը նույն զգացողություն են ունենում։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Journal of Endocrine Society–ն ներկայացրել է Շրի Լանկայի ազգային հիվանդանոցի բժիշկների ուսումնասիրության արդյունքը, ըստ որի` կորոնավիրուսը կարող է էնդոկրին համակարգի խանգարումներ առաջացնել։

Ապաքինվելուց հետո պացիենտների մոտ կարող է հոգնածության զգացողություն ի հատ գալ։ Գիտնականները կարծում են, որ դա կապված է մակերիկամների ֆունկցիայի խանգարման հետ, որի դեպքում օրգանիզմը բավարար չափով կորտիզոլ չի արտադրում։

Շրի Լանկայի բժիշկները նման եզրակացության են հանգել, երբ ուսումնասիրել են SARS-CoV-1–ով վարակված ու առողջացած մարդկանց։ SARS-CoV-1–ն ատիպիկ թոքաբորբի բռնկման հարուցիչ է դարձել 17 տարի առաջ, և այդ վիրուսը 80%–ով նման է SARS-CoV-2–ին։

Միաժամանակ բժիշկները վստահեցրել են, որ նախորդ դեպքում պացիենտները մեկ տարվա ընթացքում լիովին կազդուրվել են։ Ներկա պահին աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 11 միլիոնի սահմանը։ Վարակի զոհ է դարձել ավելի քան 526 հազար մարդ։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика