Կյանքում հրաշքներ լինում են․․․48-ամյա կինն առաջին անգամ մայրացել է բեղմնավորման 18 անհաջող փորձերից հետո։Նույնիսկ
ամենասիրառատ ամուսիններին միշտ չէ, որ հաջողվում է արագ երեխա ունենալ։ Երբեմն փորձ երը շարունակվում են տարիներ,
նախքան թեստի վրա տեսնելը նվիրա կան 2 գծերը: Անգլուհի Լուիզ Ուորնֆորդը անձ ամբ գիտի, թե դա ինչ է:
Չէ՞ որ հղիանալու և երեխա ունենալու նրա փորձը հաջողվեց 19-րդ անգամից։Լուիզ Ուորն ֆորդը անգլիացի գրող է։ Նա ամուսնու՝
Մարկի հետ ծանոթացել է 1999 թվականին։ Եվ արդեն 2000-ականների սկզբին զույգը որո շել է փորձել երեխա ունենալ։ Այդ ժամա-
նակ կինը 30-ից մի փոքր ավել էր, իսկ տղամարդն արդեն ուներ 2 դուստր նախորդ ամուսն ությունից։

Մարկը չէր պլանավորում կրկին հայր դառնալ։ Հնարավոր ռիսկերից իրեն պաշտպանելու համար տղամարդը նախկինում վազէկտո-
միա է արել։Զույգը հասկանում էր, որ Լուիզը չի կարողանա բնական ճանապարհով հղիանալ։Ուստի նրանք դիմեցին մասնագետնե-
րի օգնությանը։ 3 ամիս բուժումից և նախապատրաստումից հետո կինը տեսավ ցանկալի 2 գիծը թեստի վրա։
Կարծես ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէր։6-րդ, 8-րդ և 10-րդ շաբ աթների ուլտրաձայնային
հետազոտությունը ցույց տվեց, որ երեխայի հետ ամեն բան նորմալ է։ Բայց երբ Լուիզը եկավ հաջորդ հետ ազոտությանը, պարզվեց,
որ բժիշկներն այլևս չեն լսում երեխայի սրտի բաբախյունը։ Կինը կորցրեց փոքրիկին։

Դա հղիանալու առաջին անհաջող փորձն էր և առաջին վիժումը, որից հետո Լուիզը երկար ժամանակ չէր կարողանում ապաքինվել։
Միայն վեց ամիս անց զույգը որոշեց նորից փորձել։ Լուիզայի հղիանալու նոր փորձը հաջող էր, բայց որոշ ժամանակ անց նա էլի կոր
ցրեց երեխային։ Լուիզին ուղարկեցին Սուրբ Մարիամի հիվանդանոց՝ պարզելու վիժման պատճառները։ Սակայն կլինիկայում նրան
ոչնչով չկարողացան օգնել։
Լուիզին և Մարկին սպասվում էր նաև արտամարմնային բեղմնավորման ևս մի քանի անհաջող փորձեր։ Եվ ամեն անգամ պատմու-
թյունը կրկնվում էր։Խեղճ կինը կորցրել էր հավատը և իրեն անարժեք էր զգում։ Նա որոշեց, որ այլևս չի փորձի հղիանալ։ Եվ հետո
պատահաբար հանդիպեց մի հետաքրքիր գրքի (Is your body baby friendly?): Այն կարդալուց հետո Լուիզը շատ նոր տեղեկություններ
իմացավ և հասկացավ, որ ամեն ինչ կորած չէ:

Այնուհետև զույգը դիմեց պտղաբերության հայտնի մասնագետի օգնությանը։ Նրանք ամեն կերպ ցանկանում էին պարզել Լուիզայի
անհաջող հղիության պատճառը։ Բժիշկը բազմաթիվ հետազոտություններ է անցկացրել, որոնց արդյունքում պարզվել է,որ կինը կա-
րողանում է երեխա ունենալ 85–95% հավանականությամբ։ Սա նրան հույս տվեց:Լուիզ Ուորնֆորդը ունեցել է 18 վիժումներ՝ նախ-
քան հաջողությամբ հղիանալը և երեխա ունենալը:
Նա ամուսնու հետ կյանքի 16 տարին ծախսել է իր ամենանվիրական երազանքն իրականացնելու վրա։ Բացի այդ, այս ամբողջ ընթա
ցքում զույգը ստիպված է եղել վճարել մոտ 80 հազար ֆունտ ստերլինգ, քանի որ արհեստական բեղմնավորման պրոցեդուրան էժան
չէ։Հերոսուհին մինչև վերջ չէր հավատում, որ մայր է դառնալու. Նա հղիության ընթացքում չի նկարվել, երեխայի համար հագուստ և
այլ իրեր չի գնել։ Լուիզն իր յուրաքանչյուր օրը նշում էր որպես տոն:

Բժիշկներն ասացին, որ պետք է դիմանալ մինչև 28-րդ շաբաթը։ Եթե նրան հաջողվի,ապա հղիությունը հաստատ նորմալ կլինի։ Արդ
յունքում կինը 37 շաբաթականում որդի ունեցավ։ Տղան ծնվեց բացարձակ առողջ, և այսօր նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Ոգեշնչված
իր սեփական պատմությունից՝ Լուիզը որոշեց գիրք գրել կանանց համար։ Նա ցանկանում էր աջակցել բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ
անգամ երեխա են կորցրել։
Իսկ հերոսուհին իր պարտքն է համարել ասել, որ պետք չէ հուսահատվել. Իր օրինակով նա ցույց տվեց, որ իր կյանքի գլխավոր երա-
զանքն իրականացնելու համար պահանջվում է 18 փորձ: Եթե ներկայումս փորձում եք երեխա ունենալ, թող այս պատմությունը Ձեզ
ոգեշնչի:
