Կյանքում երբևէ նման բան չէի տեսել․ 9 ամսական հղի եմ բարձրացա ավտոբուս ու․․․Բարի օր: Ցանկանում եմ անկեղծ շնորհակա-
լություն հայտնել ավտովբուսի վարորդին ու նրա ղեկավարությանը: Երեկ ժամը 15:00-ին վերադառնում էի հայրական տնից։

Ես 9 ամսական հղի եմ և այսօր առաջին անգամ հանդիպեցի վարորդի կողմից նման բարության, պրոֆեսիոնալիզմի և մարդասի-
րության։ Վարորդը խնդրեց բոլորին ճանապարհ տալ ինձ: Նա բարձրածոսով ասաց.
-Ճանապարհ տվեք հղի կնոջը և անմիջապես տեղ ազատեք, որպեսզի նա հարմար տեղավորվի:

Ի զարմանս ինձ, բոլոր ուղևորները սիրով ճանապարհ տվեցին ու մի քանիսը միաժամանակ զիջեցին ինձ իրենց տեղը:
Փոստի մոտ գտնվող կանգառում երեխան ձեռքին, մանկասայլակով մի կին փորձում էր ավոտբուս բարձրանալ:Վարորդը վեր կացավ
տեղից և օգնության ձեռքք մեկնեց կնոջը: Մի քանի ուղևոր միացան նրանց:

Սա իսկապես ապշեցրեց ինձ:Ինձ մի պահ թվաց ես երազում եմ:Մի՞թե մեր իրականության մեջ նման վարորդներ կան:Այնքան հաճե-
լի էր, երբ բոլորը ցանկանում էին օգնել ինչ որ մեկին:Եթե այս գրառումը կարդում են բոլոր վարորդներին,կամ նրա հարազատներին,
ապա ուզում եմ մաղթել նրան քաջառողջություն, մնալ նույնքան բարի և մարդասեր և խմել։ Անկեղծ երախտագիտություն և հար-
գանք:
