Կիվին օժտված է բավականին մեծ քանակի վիտամիններով

Գիտնականները հայտնում են, որ արյան բարձր ճնշմամբ տառապող մարդկանց համար ամենաանհրաժեշտ միրգը կիվին է։

Կիվին հարուստ է հականեխիչներով, A և K վիտամիններով և սրտանոթային համակարգի աշխատանքը բարելավող այլ բաղադրանյութերով։ Այն հարուստ է C վիտամինով և մագնեզիումով։

Կիվիի մեջ նաև մեծ քանակությամբ կալիում կա, որ անհրաժեշտ է արյան ճնշման կարգավորման համար։ Իսկ մրգում լյութեին հականեխիչ նյութի առկայությունը կանխում է աթերոսկլերոզի առաջացումն ու արյունատար անոթների պատերի հաստացումը։

Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս կիվին ամենօրյա սննդակարգի մի մաս դարձնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика