Կինը նստել էր հատակին, երբ նրա 8-ամյա որդին լուսանկարեց նրան և տեղադրեց այն համացանցում․․․ Վայրկյաններ անց այդ լուսանկարը Ֆեյսբուքում մեծ աղմուկ բարձրացրեց

Կինը նստել էր հատակին, երբ նրա 8-ամյա որդին լուսանկարեց նրան և տեղադրեց այն համացանցում․․․ Վայրկյաններ անց այդ լու-
սանկարը Ֆեյսբուքում մեծ աղմուկ բարձրացրեց։Մի քանի ամիս առաջ համացանցում մի լուսանկար հայտնվեց, որում պատկերված
կինը մեկնաբանել էր այն հետևյալ կերպ․

Այսօր իմ 8-ամյա տղան լուսանկարել է ինձ։Ես մտա խոհանոց ու հայտնաբերեցի,որ բրինձի փաթիլները թափված են ամբողջ հատա-
կին։ Քանի որ օրս սկսվել էր առավոտյան 4։50, ես էլ ուժ չունեի։ Նայեցի հատակին, ասացի «ոչ», բացեցի սառնարանն ու մի շիշ գա-
րեջուր հանեցի։

Վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին գարեջուրն էր, որ պիտի խմեի։ Ես վերցրեցի այն ու նստեցի հատակին։ Երբ ամուսինս
եկավ տուն, ինձ այդ վիճակում հայտանբերեց։ Նա նայեց շուրջն ու ասաց․

-Հասկանում եմ, որ շատ ես հոգնել․․․

Նա գիտեր, որ թեպետ տանն եմ, բայց իմ աշխատանքային օրը երբեք չի ավարտվում, երբեք չեն վերջանում իմ գործերը։ Այն պահից
սկսած, ինչ երեխա եմ ունեցել, երբեք նորմալ չեմ հանգստացել։ Ես չունեմ հանգստյան օր, չունեմ պաշտոնի բարձրացում։Ինձ վճա-
րում են երեխաներիս սիրով։ Ես հույս ունեմ, որ նրանք մի օր կհասկանան, թե որքան առողջ բանականություն եմ ծախսել, որ մեծաց
նեմ իրենց։

Որքան քուն եմ կորցրել, որ փոխեմ նրանց տակդիները, օրորեմ, համբուրեմ, բուժեմ վերքերը․․․Ցավոք, այս պահին, երբ մեծ տղաս 8
տարեկան է, իսկ փոքրս՝ 1, իմ նյարդերը ամեն վայր կյան լարված են։ Ես անհամբեր սպասում եմ քնի ժամին, որ վերջապես մի քիչ
հանգստանամ՝ թեկուզ ընդհատումներով։ Բայց անգամ ամենածանր օրերին գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես ուզում եմ, որ ամու-
սինս ու երեխաներս առողջ լինեն, ուրախ։ Բայց մայրիկները չպիտի մոռանան իրենք իրենց մասին, օրվա մեջ գոնե մի փոքր ժամա-
նակ ունենան՝ հանգստանալու ու ազատ շնչելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика