Կեռասի և բալի օգտակար հատկությունները…

Երկու տեսակի հատապտուղները իրենց մեջ պարունակում են արժեքավոր սննդարար նյութեր: Երկուսն էլ ցածր կալորիականությամբ են օժտված: Բալի օգտակար հատկությունները`

Լավ է անդրադառնում սրտի աշխատանքի և անոթների վրա:Նվազեցնում է թրոմբերի ի հայտ գալու հավանականություն:

Լավ է անդրադառնում արյան ճնշման վրա: Օգնում է նյարդային համակարգին:

Նորմայի մեջ է պահում խոլեստերինի մակարդակը: Այն բարելավում է մարսողությունը, աղիքների աշխատանքը, օգնում է փորկապին: Դրական է ազդում եղունգների և մազերի վրա:

Խորհուրդ չի տրվում բալ ուտել այն մարդկանց, ովքեր մարսողության հետ խնդիրներ ունեն, ստամոքսի խոց ունեն: Այն կարող է վատ ազդեցություն ունենալ ատամների վրա, դրա համար բալ ուտելուց հետո խորհուրդ է տրվում բերանը առնվազն ջրով ողողել:

Ինչով է օգտակար կեռասը:

Այն խորհուրդ է տրվում ուտել երկաթի պակաս ունեցող մարդկանց, 100 գրամ հատապտղի մեջ կա 10 տոկոս երկաթ: Կեռաս պետք է ուտեն նրանք, ովքեր տառապում են մաշկաբանական հիվանդություններով:

Դրանից պատրաստվող դիմակները պայքարում են բշտիկների դեմ: Կեռաս խորհուրդ չի տրվում ուտել այն մարդկանց, ովքեր քաշի ավելացման հետ խնդիրներ ունեն, ինչպես նաև` շաքարային դիաբետով տառապող մարդկանց:

Բացի այդ, այն չպետք է չարաշահվի այն մարդկանց կողմից, ովքեր տառապում են փորլուծությամբ: Խորհուրդ է տրվում այս հատապտուղներից օրեկան օգտագործել 300 գրամ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика