Կարիճներին առաջընթաց գործերում, Այծեղջյուրներին՝ աշխատանքային նոր առաջարկներ․․․28․08-03․09-ի աստղագուշակ
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շաբաթվա սկզբին գործեր ու հոգսեր սովորականից շատ կունենաք: Նոր առաջադրանքների լուծմանն արժե ինքնուրույն անցնել՝ աջակցություն ու խորհուրդներ չսպասելով: Օգնականներ ավելի ուշ կհայտնվեն, երբ դուք արդեն հասած կլինեք առաջին հաջող ություններին: Գործերում լավ է սեփական ինտուիցիային ապավինեք, քանի որ շրջապատողների խորհուրդները միայն կշեղեն ձեզ: Հավանական են հաջող բանակցություններ համագործակցության շուրջ, չի բացառվում ձեզ նոր աշխատանք առաջարկեն: Կարող եք տեխնիկա գնել, որից ամեն օր կօգտվեք:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես բարենպաստ կլինի: Այս շրջանը հատկապես հաջող կդասավորվի ժամանակին առաջատարի հատկանիշները դրսևորող Խոյերի համար, որոնք կկարողանան շրջապատողներին հետաքրքրել իրենց ծրագրերով, ոգեշնչել անսովոր արարքներ գործելու: Ե՛վ մտերիմներին, և՛ նոր ծանոթներին դուք կես խոսքից կհասկանաք, շփման մեջ խնդիրներ չեն առաջանա:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շաբաթվա սկիզբը հարմար կլինի անսովոր մի բան ստանձնելու համար: Դուք արագ կմտապահեք ամենը, ինչ պետք է, գլուխ կհա նեք բարդ թվացողից: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն խելամիտ խորհուրդներ տալ, կօգնեն գլուխ հանել ձեզ համար նոր հարցերից: Ուրիշների սխալներից սովորելու ունակության շնորհիվ դուք ինքներդ չեք սխալվի: Հնարավոր են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր ունակություններին, կսկ սեն ձեզ ավելի մեծ հարգանքով վերաբերվել, շուտով հետաքրքիր մի բան կառաջարկեն:Շաբաթվա երկրորդ կեսին շատ Ցուլեր պիտի ուշադրություն հատկացնեն ընտանեկան գործերին, օգնեն մտերիմներից մեկին: Չի բացառվում դրա պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել ծրագրած ուղևորություններն ու զվարճանքները: Բայց դրանից չեք վշտանա: Ուրախության առիթներ անպայման կհայտնվեն: Օրինակ՝ հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շաբաթվա առաջին օրերը իրադարձություններով հագեցած կլինեն, որոնցից շատերը ձեզ համար լրիվ անսպասելի կլինեն: Միանգա մից չեք կարողանա ճիշտ տրամադրվել, կողմնորոշվել նոր իրավիճակում, իսկ հակասական հույզերը կարող են խանգարել ճիշտ որո շումներ ընդունելուն: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ձեզ հետ պահել սխալներից, հրաշալի խորհուրդներ կտան: Դուք անպայման կլսեք դրանք:Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Փոփոխություններն առավել նկա տելի կլինեն անձնական հարաբերությունների ոլորտում. դուք կսկսեք ավելի լավ հասկանալ շրջապատողներին, նրանք էլ ավելի հա ճույքով ընդառաջ կգան ձեզ:Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Այն բարենպ աստ կլինի Երկվորյակների համար, որոնք ձգտում են բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Նրանք հնարավորություն կուն ենան ցույց տալ իրենց ունակությունները:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Գործնական շփումների համար հաջող կլինի շաբաթվա սկիզբը: Լավ կանցնեն և՛ նախկինում ծրագրած բանակցությունները, և՛ այն հանդիպումները, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ նոր ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ առաջ համագործակցել եք: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նաև ղեկավարության հետ: Գաղափարները, որոնցով կկիսվեք, աջակցություն կստանան: Չի բացառվում դրանց իրագործմանն ուզենան մասնակցել ազդեցիկ անձինք:Շաբաթվա երկր որդ կեսը նույնպես վատ չի դասավորվի, սակայն դրված նպատակիներին հասնելն ավելի մեծ ջանքեր կպահանջի: Այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք, զբաղվեք և՛ ձեր, և՛ ուրիշների գործերով, ուղղեք ուրիշների գործած սխալները: Այդ ամենը ջանքեր կպահանջի, բայց դուք վատ գլուխ չեք հանի: Հնարավորություն կունենաք ուշադրություն հատկացնել տնային գործ երին: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ. ձեր աջակցությունը նրանց համար շատ կարևոր կլինի:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շաբաթվա սկզբին աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Երբեմն հեշտ չի լինի հույզերը հաղթահարելը, չեն բացառվում լարված պահերը: Բայց փորձն ու առողջ բանականությունը կօգնեն ձեզ խուսափել սխալներից, չասել ու չանել մի բան, ինչի համար հետո պիտի զղջայիք: Չի բացառվում ստիպված լինեք շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Այս անգամ դուք կկարող անաք շատ բաների մասին պայմանավորվել, եթե համբերատար ու բարեհամբույր լինեք: Հակակրանքին համակրանքը հազիվ թե փոխարինի, բայց բաց դիմակայությունից կհաջողվի խուսափել, իսկ դա արդեն լավ է:Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ընդ որում՝ այն կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք, որոշակիություն կմտցնեք ծրագրերում, կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ մոտ ժամանակներս: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Պայմանները բարենպաստ կլինեն նոր նախաձեռնությունների համար: Շաբաթ վա վերջին հնարավոր են հաճելի ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շաբաթվա սկզբին որոշումների և խոստումների հարցում լավ է չշտապեք ու զգույշ գործեք: Լուրջ պարտավորություններով կապվ ելուց առաջ լավ մտածեք: Հնարավոր է խոստումները պահելը սպասվածից բարդ լինի: Բայց այս շրջանը վատն անվանել չի կարելի: Հակառակը՝ այն կարող է ձեզ ուրախացնել: Օրինակ՝ չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Այս ժամ անակահատվածը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կհասկանաք, թե ինչն է հուզում մտերիմներին, և կգտնեք նրանց աջակցելու ձևը:Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր աշխատանքի, լուրջ առաջադր անքները լուծելու համար: Հատկապես շատ օգտակար բաներ կհասցնեն անել այն Կույսերը, որոնք չեն սահմանափակվի սեփական ծրագրերի իրագործմամբ, այլ կմասնակցեն բոլորի համար կարևոր գործերին: Ձեր գործողություններն աննկատ չեն մնա: Դրանք կգրավեն այն մարդկանց ուշադրությունը, որոնցից շատ բան է կախված, և դուք ազդեցիկ ընկերներ կգտնեք:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շաբաթվա սկիզբը հարմար կլինի աշխատանքի մասին խոսելու, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ զրուցելու, համ ագործակցության հեռանկարները քննարկելու համար: Ձեր գիտելիքներն ու փորձը շատերի վրա տպավորություն կթողնեն, իսկ գաղափարները, որոնցով կկիսվեք, հետաքրքրություն կառաջացնեն: Այս օրերը վատը չեն լինի ֆինանսների տեսանկյունից: Հնար ավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, հաջող գործարքներ ու գնումներ: Որոշ Կշեռքներ լուրջ ընտանեկան խնդի րները լուծելու շանս կունենան:Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով ու լավ նորություններով: Հաստատ ձանձրանալու առիթներ չեն լինի: Հնարավորություն կունենաք լինել հետաքրքիր միջոցառումներին կամ այցելել վայրեր, որոնց մաս ին շատ եք լսել: Չի բացառվում հյուր գան մարդիկ, որոնց շատ կարոտել էիք: Որոշ Կշեռքներ հին կապերը վերականգնելու, մինչև վերջին ժամանակներս լարված հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կունենան:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շաբաթը հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից, հավանական է առաջընթաց շատ գործերում: Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը, որի շնորհիվ նկատելիորեն կամրապնդեք ձեր դիրքերը, ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կդադարեք տագնապել դատարկ բաների պատճառով: Նոր ծանոթները կարող են հետաքրքիր մի բան առաջարկել, ձեզ գրավել իրենց նախագծ երով: Բայց պետք է զգույշ լինել, քանի որ վտանգ կա՝ ինչ-որ մեկը փորձի օգտագործել ձեզ սեփական նպատակներին հասնելու համ ար:Շաբաթվա սկզբին դուք հազիվ թե հանգստի, մտերիմների հետ շփումների և հաճելի զբաղմունքների համար շատ ժամանակ գտ նեք, քանի որ չափազանց զբաղված կլինեք: Սակայն դա լուրջ վիրավորանքների և խնդիրների չի հանգեցնի: Ավելի ուշ իրավիճ ակը կփոխվի, դուք կսկսեք ավելի շատ ուշադրություն հատկացնել անձնական գործերին, և դա նույնպես օգուտ կտա: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան դրական միտումները նկատելի կլինեն անձնական հարաբերություններում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ցանկացած կարևոր հանդիպում ու բանակցություն արժե ծրագրել շաբաթվա սկզբի համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, լավ տպավորություն թողնել, ապա շտապեք, քանի որ մինչև չորեքշաբթի դա անելը դժվար չի լինի: Հեշտ կլինի նույնիսկ ամենապահ անջկոտ ու քչախոս մարդկանց հետ լեզու գտնելը: Շատ Աղեղնավորների հմայքը կօգնի գործնական հարցերը լուծելիս: Նրանք ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն:Շաբաթվա երկրորդ կեսին ուշադրություն պահանջող գործերը կշատա նան: Դրանցից շատերը պիտի ինքնուրույն անեք, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի: Ձեզ կփրկի հնար ամտությունը: Դուք նպատակին տանող սեփական ուղին կգտնեք, բարդ առաջադրանքները լուծելու նոր եղանակ կգտնեք: Այս հատ վածը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են նկատելի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Որոշ Աղեղ նավորների կվերադարձնեն հին պարտքերը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շաբաթվա սկզբին հուզական դաշտը բավական լարված կլինի, դուք դատարկ բաների պատճառով կանհանգստանաք, շատ բան սրտին մոտ կընդունեք: Չեն բացառվում տարաձայնությունները նախկինում ձեզ ամեն հարցում աջակցող մարդկանց հետ: Աշխատ եք պահի հույզերին չտրվել, որոշումների հարցում չշտապել: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ հանել հավասարակշռություն ից, պրովոկացիայի կենթարկի: Մի տրվեք դրան: Հենց ցանկացած պարագայում հանգստություն պահպանելու ունակության շնոր հիվ դուք սխալներ չեք անի, խնդիրներ չեք ստեղծի ձեր ու շրջապատողների համար:Շաբաթվա կեսը նոր հնարավորություններ կբացի և կուրախացնի հաջող զուգադիպություններով: Աշխատանքային նոր առաջարկներ կստանաք: Կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ, և դուք շուտով կընկերանաք: Բայց արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ է գնումների հարցում չշտապեք:Շաբաթվա վերջին օրերին ձեզ միշտ հետաքրքրող բանով զբաղվելու հնարավորությ ուն կունենաք: Հավանական են ուղևորություններ: Դրանցում ձեզ հաճույքով կմիանան ընկերները և մյուս մտերիմները: Բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: Անսովոր միջոցառումների լինելու, ձեր ծանոթներից տարբերվող մարդկանց հետ շփվելու հնարա վորություն կունենաք:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շաբաթվա սկզբին ձեր և ուրիշների հետաքրքրությունները զատելը դժվար կլինի, բարդ կլինի որոշելը, թե ինչին եք նախապատվութ յունը տալիս: Բացի այդ, կարող եք տրվել շրջապատողների ազդեցությանը, իսկ հետո զղջալ դրա համար: Աշխատեք զգուշություն ցուցաբերել, և՛ գործնական, և՛ անձնական կապերին ընտրողաբար վերաբերվեք: Մի շտապեք վստահել նրանց, ովքեր առատ խոստ ումներ են տալիս, առանց երկար մտածելու մի ընդունեք գրավիչ թվացող բոլոր առաջարկները: Առողջ քննադատությունը կօգնի խուսափել հիասթափություններից, սխալներից ու ցավալի կորուստներից:Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա: Շուտով դուք կնկատեք, որ իրավիճակն ավելի հանգիստ ու կանխատեսելի է դարձել: Ծրագրերում որոշակիություն կհայտնվի, կասկ ածների ու տագնապների առիթները կքչանան: Հնարավոր է այդ հատվածում էլ մտերիմները ձեզ կես խոսքից չհասկանան, բայց լու րջ տարաձայնություններ չեն առաջանա, արագ փոխզիջումային տարբերակներ կգտնեք:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շաբաթվա սկիզբը հարմար կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Հնարավոր է ձեր ոչ բոլոր գաղափարները փայլուն լինեն, բայց դուք մտածածը կյանքի կկոչեք ու չեք զղջա դրա համար: Հաճույքով կօգնեն նոր ծանոթները, և դրանից կարող է երկարատև ընկեր ություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվել: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք ինտու իցիային ապավինել: Դրա շնորհիվ դուք կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին, գլուխ կհանեք սեփական զգացմունքներից: Շաբաթվա կեսը աշխատանքի հետ կապված լավ նորություններ է խոստանում: Շատ Ձկների մասնագիտական ոլորտում ոգեշնչող փոփոխություններ են սպասում: Չի բացառվում կարիերայի սանդուղքներով բարձրանալու, մրցակիցներից առաջ անցնելու շանս լինի: Կիրառում կգտնվի ձեր այն գիտելիքներին ու տաղանդներին, որոնց մասին քչերին էր հայտնի:Շաբաթվա վերջին օրերը կուր ախացնեն ընտանիքում լավ նորություններով: Նախկինում մտերիմների հետ հարաբերությունները փչացնող բոլոր խնդիրներն անցյալում կմնան, վեճերի առիթներ էլ չեն լինի: Այս հատվածը հաջող կլինի նոր ծանոթությունների ձգտող Ձկների համար:
