Կալանխոե պետք է լինի ցանկացած բնակարանում և ահա թե ինչու

Կալանխոեն կարելի է աճեցնել տանը և միշտ ունենալ ձեռքի տակ: Այն քմահաճ բույս չէ: Կալանխոեն կիրառվում է տարբեր հիվանդությունների դեպքում: Կալանխոեի քսուկը օգտակար է վարիկոզի, մաստիտի, թրոմբոֆլեբիտի դեպքում; Քսուկը պատրաստելու համար ահնրաժեշտ է կալախոեի 30 մլ հյութ և 50 գ լանոլին, խառնուրդին ավելացնել նաև 50 գրամ վազելին: Պատրաստի քսուկը պահել սառնարանում:c Արգանդի պարանոցի էռոզիա Առավոտյան և քնելուց առաջ կալախոեի քսուկով, ոը պատրաստվում է վերոնշյալ եղանակով, տամպոններ դնել: Կարելի է ուղղակի կալանխոեի հյութով:

Պտուկների ճաքեր Պտուկների վրա կերակրելուց հետո քսել կալանխոեի հյութ, հաջորդ կերակրումից առաջ պետք է անպայման լվանալ կուրծքը: 5 օրվա ընթացքում պտուկների վիճակը կլավանա: Մաստիտ Կրծքին դնել բույսի թարմ տերևները՝ կտրատված երկայնությամբ: Հենց տերևները չորանան փոխարինել նորով:

Կալանխոեի հյութ պատրաստելու համար անհրաժեշտ է լվանալ կալախոեի տերևները, չորացնել և թողնել սառնարանում մեկ շաբաթ: Այնուհետև անցացնել մսաղացով և հյութը քամել:

Հազ, բրոնխիտ, մրսածություն Օրական 2 անգամ ընդունել կես թեյի գդալ կալանխոեի հյութ, մինչև հիվանդությունն անցնի: Գրիպ Յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցնել 3 կաթիլ կալանխոեի հյութ: Մազաթափություն Մազարմատները շփել կալանխոեի հյութով, շուտով մազաթափությունը կդադարի և մազերը կսկսեն աճել:

Զարկերակային բարձր ճնշում Կալախոեի վերին տերևները անցակցնել մսաղացով: Հյութը քամել, ավելացնել մեղր, Ստացված միջոցը օգտագործել օրը 3-4 անգամ 1-ական ճաշի գդալ: Բարձր ճնշումը աստիճանաբար կսկսի իջնել: Ականջի նյարդի նևրիտ Վերցնել 1 թեյի գդալ կալանխոեի հյութ, 2 թեյի գդալ սոխի հյութ: Կաթեցնել ականջի մեջ մի քանի կաթիլ օրը 3-4 անգամ: Ապաքինումը կնկատվի 5 օր անց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика