Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տա-րածել` տեղեկացնելով, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

«Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափա-նելով մետրոպոլիտենի երթևեկությունը։Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆոր-մացիա»։

