Ծեր իմաստունը ուրիշի զրպարտության պատճառով հայտնվեց բանտում․ Երբ աշակերտները եկան նրա մոտ․․․Իմաստուն առակ կյանքի անարդարությունների մասին, որը պետք է իմանան բոլորը

Ծեր իմաստունը ուրիշի զրպարտության պատճառով հայտնվեց բանտում․ Երբ աշակերտները եկան նրա մոտ․․․Իմաստուն առակ
կյանքի անարդարությունների մասին, որը պետք է իմանան բոլորը։ Երբեմն տեղի են ունե նում դեպքեր, որոնք մեզանից կախված
չեն։ Առակը մի իմաս տուն մարդու մասին է, ում մի ստախոսի պատճառով բանտ էին տարել ու փակել։

Նա հավատացյալ էր ու շատ բարի մարդ էր։ Երբ աշակերտները արտասվելով եկան սիրելի ուսուցչի մոտ, զարմացան․ իմաստունը
ժպտում էր ու հանգիստ էր։

-Բայց ինչպե՞ս։ Վաղը նրա դատն է։ Ու անմեղին փակել են բանտում։ Դու անմեղ լինելով՝ պիտի դատվես։ Ինչ սարսափելի անարդա-
րություն է․․․ Մեր սիրելի ուսուցիչ․․․ Իսկ դու ժպտում ես։ Ինչպե՞ս։

Իմաստունը պատասխանեց․

-Դժբախտութունն ինձ վրա է ընկել անմեղ տեղը։ Դա բացարձակապես կախված չէր իմ վարքից։ Ուրեմն արդյո՞ք արժե մեղադրել
ինքս ինձ, արտասվել․․․ Ես պատահածի պատճառ չեմ եղել։ Այդպիսինն էր Աստծո կամքը։

Ու այսուհետ էլ ամեն ինչ Աստծո կամոք կլինի։ Ինձանից ոչինչ կախված չէ այս պատմության մեջ։ Բացի իմ արժանապատիվ վարքից
ու աղոթքներից։ Ես աղո թում եմ ու դուք էլ աղոթեք։ Իսկ ողբալու կարիք չկա։ Այդպես ասաց իմա ստունը։ Բայց նույն պահին եկան
պահակները ու նրան բաց թողեցին բանտից։

Իմաստունի թշնամին զրկվել էր պաշտոնից․ թագավորը իմացել էր, որ նա ստել է և զրպարտել իմաստունին։Իսկ ահա ծերունին ա-
շակերտների հետ միասին դուրս եկավ բանտից՝ ուրախ քայլելով գարնանային փողոցներով, պատմելով ուսուցողական ու կարևոր
բաներ․

-Երբ ոչինչ չես կարող անել, մնում է երկու բան․ արժանապատիվ վարք և աղոթք։ Իրավիճակը կարող է հանգուցալուծվել նույն կերպ,
ինչպես և ծագել է։ Ու մնում է միայն հիշողությունը այն մասին, թե մեզ ինչպես ենք պահել։ Ու երախտագիտական աղոթքը, որի մա-
սին մենք մոռանում ենք․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика