Լուրեր են շրջանառվում, որ Խնձորեսկն ու Ագարակն էլ արդեն հանձնվում Ադրբեջանին․․․

«Լուրեր են տարածվում, որ Խնձորեսկն ու Ագարակն էլ են արդեն հանձնում։ Ամբողջ համացանցն այժմ էդ մա-սին է խոսում։ Բարեկիրթ լինելու ժամանակը չէ այլևս, երկրի հերն անիծել է էդ տղան (նկատի ունի Նիկոլ Փա-շինյանին,-խմբ․)»,- այսօր՝ մտավորականների հետ հանդիպման ժամանակ դիմելով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ ասաց երգչուհի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին տեղին չեն խաղաղ երթերն ու հանրահավաքները, պետք է գործուն քայլեր ձեռնարկել՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար․ «Էդ հարմարավետ երթերն ու հանրահավաքները ես չեմ հասկանում։ Ուզում եմ հասկանալ՝ էդ բարեկիրթ հավաքներն ինչքա։ն են տևելու»,- հարցրեց Շուշան Պետրոսյանը։

Հարցին ի պատասխան Վազգեն Մանուկյանն ասաց․ «Ես համաձայն եմ Ձեզ հետ․ այն ամենն ինչ անում է Նիկո-լը, երբեք տակը չկա սիրտ և զգացմունք կամ ինչ-որ մի բան, կա միայն մանիպուլյացիա։ Պատահական չէ, որ Սգի օր է հայտարարվել հենց մեր մեծ հանրահավաքի օրը․․․։ Ես երբեք Նիկոլի հետ նույն շարքով չեմ գնա Եռա-բլուր․ ուրիշ ժամի կգնամ, գիշերը կգնամ։ Խնձորեսկի մասով․ երեկ հայտարարություն էինք արել, մի հատված կար, հետո որոշվեց դա հանել․ այդ նախադասությամբ ես կոչ էի անում ժողովրդին, որ իրենք զինվեն, ինքնա-կազմակերպվեն, որովհետև եթե բանակդ չի կարողանում պաշտպանել, ուրեմն ժողովուրդը պիտի կարողանա իրեն պաշտպանել։ Ինչ վերաբերում է քաղաքակիրթ ցույցերին, գիտեք, ես այլընտրանք չեմ տեսնում»։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика