Լավատեսն ու վատատեսը․․․Առակ կյանքում լավատեսության ու վատատեսության մասին․ Սա պետք է իմանան բոլորը
Հիշեք ընտրությունը միշտ Ձերն է…

Սա մի պատմություն է երկվորյակների մասին։ Նրանցից մեկը հույսերով լի լավատես էր, իսկ մյուսը նվնվան, անհույս վատատես, ում
ոչինչ չէր ուրախացնում։ Ծնողները անհանգստանալով, տանում են նրանց հոգեբանի մոտ։ Հոգեբանը՝ ծնողներին պլան է առաջար-
կում, որպեսզի հավասարեցնի երկվորյակների կյանքի հանդեպ վերաբերմունքը.
-Մյուս ծննդյան տոնին, թող ձեր երեխաները նվերները բացեն տարբեր սենյակներում։ Վատատեսին նվիրեք ամենալավ նվերները,
որ կարող եք ձեզ թույլ տալ։ Իսկ լավատեսին նվիրեք տուփով գոմաղբ։ Ծնողները հետևեցին խորհրդին և համբերատար սկսեցին
սպասել արդյունքներին։

Երբ նրանք ականջ դրեցին վատատեսի սենյակի դռնից, լսեցին, թե ինչպես է նա բարձրաձայն բողոքում.
— Համակարգչի գույնը դուրս չի գալիս…, կարող եմ գրազ գալ, որ հաշվիչը շուտ շարքից դուրս կգա…, ես գիտեմ, որ մեկը ավելի մեծ
խաղալիք ավտոմեքենա է ստացել…

Ծնողները մոտեցան լավատեսի սենյակին և տեսան, որ փոքրիկ լավատեսը ուրախ-ուրախ վեր է նետում գոմաղբով լի տուփը։ Տղան
հրճվում էր.
-Դուք ինձ չեք խաբի։ Եթե այսքան գոմաղբ կա, ուրեմն պոնին մոտակայքում է…
