Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈՒՊՀՀ), որի մասին այսօր կպատմի Positive-ը, զարգացման նյարդաբանական–վարքային խանգարում է, որը հաճախ սկսվում է մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը և իմպուլսի վերահսկման դժվարությունները։
ՈւՊՀՀ ախտանշանները բաժանվում են երեք տեսակի։

Առաջին տեսակը վերաբերում է այն երեխաներին, որոնց մոտ առավել ցայտուն է արտահայտված անուշադրությունը։
- Երեխան հեշտությամբ ցրվում է
- Չի կատարում իր առջև դրված առաջադրանքները
- Չի լսում
- Սխալներ է անում անուշադրության պատճառով
- Մոռանում է ամենօրյա գործերի մասին (օր.՝ լվանալ ատամները)
- Հաճախ է կորցնում իրերը
- Երազկոտ է
Երկրորդ տիպը վերաբերում է այն երեխներին, որոնց մոտ ավելի զարգացած է հիպերակտիվությունը
- Հաճախ է նյարդայնանում
- Երկար մի տեղում նստած չի կարողանում մնալ
- Չի կարողանում հանգիստ խաղեր խաղալ
- Մշտապես շարժվում է, սողում, վազում
- Շատ է խոսում, բղավում, ծղրտում։
Երրորդ տիպը վերաբերում է երեխաների իմպուլսիվությանը
- Դժվարությամբ է սպասում իր հերթին
- Ընդհատում է զրուցակիցներին
- Դժվարանում է մինչև վերջ լսել, թե ինչ են իրեն ասում
Ինչպես կարելի է օգնել երեխային այս ախտանշանները նկատելու դեպքում
- Պետք է համապատասխան դպրոց ընտրել, որտեղ նա իրեն լավ կզգա։
- Եթե համախտանիշը սուր է դրսևորվում, կարող է օգնել հոգեթերապևտը։
- Երեխային սպիտակուցներով հարուստ նախաճաշ տվեք։ Հիշեք, որ շաքարը հակացուցված է, այն սրում է հիպերակտիվությունը։
- Երեխայի համար հանգիստ աշխատատեղ պատրաստեք, որտեղ ն դասերը կանի և չի շեղվի խաղալիքներով։
- Երեխայի հետ շատ զբոսնեք, թող հեծանիվ, անվաչմուշկներ և վազակ քշի։
- Երեխային ուշադիր լսեք առանց շեղվելու, քանի որ այդպես նա էլ է սովորում նույնն անել
- Երեխային անպայման որևէ սպորտաձևի տվեք։
Եթե ՈՒՊՀՀ համախտանիշը հայտնաբերված է, ուրեմն անպայման հետևեք այս խորհուրդներին և անպայման դիմեք մասնագետի։
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
