Ինչպես տարբերել հյութալի ու քաղցր նարինջը

Շատ հաճախ նարինջ գնելուց հետո պարզվում է, որ սխալ ընտրություն ենք կատարել, արտաքինից գրավիչ միրգը անհամ է և հյութալի չէ: Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն պետք է լինի քաղցր ու հյութալի նարինջը, ինչպե՞ս տարբերել այն:

«Պորտը» Նարնջի կոթունի հատվածը պետք է խորություն ունենա, պետք է հիշեցնի «պորտ»: Այդպիսի նարինջը հյութալի է և քաղցր ու նաև առանց կորիզների: Կեղևի գույնը Նարնջի կեղևը պետք է լինի գեղեցիկ ու հագեցած նարնջագույն: Դա վկայում է այն մասին, որ պտուղը հասուն է:

Պետք է խուսափել խամրած երանգով կամ շագանակագույն հետքերով պտուղներից, որովհետև դա խոսում է այն մասին, որ պտուղը փչացած է: Համեղ չեն նաև դեղնավուն երանգ ունեցող կեղևով պտուղները:

Պտուղի տեքստուրան Մինչև պտուղը չվերցնեք ձեռքը չեք հասկանա, թե ինչ վիճակում է: Եթե այն փափկած հատվածներ ունի, ապա դա նշանակում է, որ այն վնասված է, պետք չէ գնել այդպիսի պտուղ:

Պտուղը պետք է շատ թեթևակի փափուկ լինի, բայց նաև ձիգ: Համեղ չեն նաև շատ պինդ պտուղները: Քաշը Որքան հասուն է պտուղը, այնքան ավելի հյութալի է, և նշանակում է, ավելի ծանր է: Վերցրեք երկու միևնույն չափի նարինջ հասկանալու համար, թե որն է ավելի ծանր:

Եթե ծանր է, ուրեմն քաղցր է ու հյութալի: Նարինջը քաղում են ոչ լրիվ հասուն վիճակում, դրանք հասունանում են տեղափոխման ընթացքում: Այդ իսկ պատճառով պետք է ուշադիր լինել այս միրգը գնելիս, որպեսզի նրանից ստացվի առավելագույն օգուտ, քանի որ նարինջը շատ օգտակար, վիտամիններով հարուստ միրգ է: Այն փոքրիկ արև է հիշեցնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика