Ինչպես է, ի՞նչ եք կարծում, կապաքինվի թե՞…Արթնանալով հիվանդանոցում պատահական լսեցի կնոջս խոսքերը։Մի երիտասարդ
բուժքույր մտավ հիվանդասենյակ և իրեն բռնեց այն մտքի վրա, որ այդ տղամարդը շատ նման է իր ամուսնուն: Աննայի ամուսինը
կյանքից հեռացել էր մի քանի տարի առաջ, բայց նա չէր կարողանում մոռանալ նրան: Ամբողջ ժամանակ հիշում էր իր սիրելի տղա-
մարդուն:

Հիվանդասենյակում պառկած տղամարդը դեռ գիտակցության չէր եկել:Աննան ուղղեց սավանը և շշնջալով ասաց. Դուք կկարողա-
նաք, դուք կապաքինվեք: Այդ պահին հիվանդասենյակ մտավ նրա կինը, երիտասարդ, խնամված մի կին: Մոտեցավ մահճակալին և
անտարբեր հարցրեց. Ինչպես է, ի՞նչ եք կարծում, կապաքինվի թե՞… : Աննան միայն աս աց. դեռ գիտակցության չի եկել, ու դուրս
եկավ պալատից:
Այդ ժամանակ զանգեց կնոջ հեռախոսը և կինը նյրադյանացած մոտեցավ պատուհանին ու միացրեց հեռախոսը՝՝ չնկատելով, որ ա-
մուսինը բացել է աչքերը.

-Դու ապաշնորհ ես, չկարողացար գործը ավարտին հասցնել, նա դեռ շնչում է:
Ամուսինը կրկին փակեց աչքերը: Փաստորեն վթարը նախապես պլանավորած էր: Ամեն ինչ պարզ է: Հետո կինը շրջվեց դեպի ամու-
սինը և կարծելով, որ նա չի լսում իրեն, ասաց. Ինչու՞ այդ հիմարը չկարողացավ գործն ավարտին հասցնել, դեռ երկա՞ր պիտի սպա-
սեմ, որ դու ընդմիշտ հեռանաս:՞ Այդ պահին նա բացեց աչքերն ու հազիվ լսելի ձայնով ասաց.

-Ոչ, ստիպված չես լինի երկար սպասել, հեռացիր, գնա ու մոռացիր ինձ և իմացիր դու ոչինչ չես ստանա ինձանից:
Հիվանդանոցում նրան սկսեց խնամել բուժքույր Աննան: Եվ հիվանդանոցից դուրս գրվելիս նա արդեն կատարել էր իր ընտրությունը:
Նա Աննային առաջարկեց իր սիրտն ու ձեռքը: Իսկ նախկին կինը ատիպված եղավ տեղափոխվել ընկերուհու բնակարան՝ չստանա-
լով ոչինչ:
