Կավի հիմքով պատրաստված դիմակները ոչ միայն մաքրում են ծակոտիներն, այլ նաև լավացնում են, բարելավում են պրոբլեմային մաշկի վիճակը: Սև կետիկները կարելի է հեռացնել երկու տեսակ կավի միջոցով՝ սև և սպիտակ:

Կավն՝ ընդդեմ սև կետիկների
1 Սպիտակ կավով և ասպիրինով դիմակ
Մեկ թեյի գդալ կավը և ասպիրինի երեք հաբը լուծեք քիչ քանակությամբ տաք ջրի մեջ: Քսեք այս դիմակը դեմքին շաբաթը երկու անգամ՝ 20 րոպեյով:
2 Սպիտակ կավով և սալիցիլային թթվով դիմակ
Խառնեք սալիցիլային թթվի՝ ջրով բացված լուծույթը կավի հետ: Քսեք խիտ շիլայանման զանգվածը դեմքին, պրոբլեմային հատվածին: Երբ դիմակը չորանա, լվացեք տաք ջրով:
3 Ինտենսիվ դիմակ սև կետերի դեմ
Բացեք, լուծեք 2-3 ճաշի գդալ սև կավը քիչ քանակությամբ խոտաբույսերի լուծույթի, արգանակի մեջ, ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և մեկ կաթիլ թեյի ծառի եթերային յուղ: Կավով պատրաստված դիմակներն ակնթարթորեն կազատեն ձեզ սև կետիկներից և այլ թերություններից: Կարևորը, որ այն հասանելի է և շատ անվնաս:
