Ինչու են փետրվարին ծնված մարդիկ այդքան յուրահատուկ

Փետրվարը կարճ ամիս է՝ լի տոներով։ Շատերին այն կատարյալ ամիս է թվում՝ կարճ և հաճելի։ Բայց եթե ձեր երեխան ծնվել է փետրվարին, այդ ամիսը ձեզ համար կրկնակի յուրահատուկ կլինի։ Գիտությունն ասում է, որ փետրվարին ծնվածները մյուսներին նման չեն։ Իսկ թե ինչու, պարզենք Positive-ի հետ միասին։

1. Կարիերայի հնարավորություններ

Հարվարդի հետազոտողների տվյալներով փետրվարին ծնված երեխաները միշտ ավելի բարձրահասակ են և ավելի քաշով, քան իրենց հասակակիցները, որ ծնվել են տարվա այլ ամիսներին։ Եվ այս ցուցանիշները նկատելի են արդեն 7 տարեկանում և լավ ցուցանիշներ են ցույց տալիս սպորտում։ Բացի այդ, փետրվարին ծնված երեխաները լավ արդյունքներ են ցույց տալիս IQ թեստերի դեպքում։

2. Հակվածություն արվեստի նկատմամբ

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչությունը հավաստում է, որ փետրվարին ծնված մարդիկ մյուսներից ավելի հաճախ են նկարիչներ և երաժիշտներ դառնում։ Փետրվաին ծնված հայտնիների թվում են Բաբ Մարլին, Ջենիֆեր Էնիսթոնը, Շակիրան, Էշտոն Կուչերը, Բորիս Պաստերնակը, Չարլզ Դիկենսը և այլն։

3․ Հազվագյուտ ծննդյան օր

Եվ բացի ամեն ինչից, միայն փետրվար ամսին է, որ ձեր երեխան կարող է հազվագյուտ ծննդյան օր ունենալ, որը միայն չորս տարին մեկ է կրկնվում՝ փետրվարի 29-ին։ Իհարկե դա չի նշանակում, որ իր ծննդյան օրը ձեր երեխան չորս տարին մեկ է նշելու, բայց ընկերների մոտ պարծենալ իր յուրահատուկ ծննդյան օրով, միշտ կարող է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика