Բարև՛բոլորին:Ես այլևս չեմ կարողանում․․․Ես չեմ համարում ինձ վատ հարս,բոլորովին,ընդհակառակը, սկեսուրս գովաբանում է ինձ, միշտ շնորհակալություն հայտնում բարդ իրավիճակում ցուցաբերած աջակցության համար: Դե,էլ ինչպե՞ս:Ես ծնողներ չունեմ,ինձ համար այս աշխարհում միակ մտերիմ մարդը նաէ…բայցիմ բարկությունը սահմաններ չունի:Իհա՛րկե,ես հասկանումեմ,որ 61 տարեկան է, կյանքը չի ստացվել, ստիպված էր բնակության վայրից տեղափոխվել, որտեղ ուներ սիրելի հավեր և կովեր… բայց ի՞նչ կարող էր անել:

Նրա աչքերին ամեն օր արցունքներ կան, կարծես՝ ըստ ժամանակացույցի: Առավոտ է: Ես նախաճաշ եմ պատրաստում նրա և որդուս համար: Դանյան այնպիսի երեխա է, որ երկար ժամանակ չի արթնանում, չի կարողանում քնկոտ վիճակից դուրս գալ, (ովքեր ունեն 2-3 տարեկան փոքր երեխա, նրանք ինձ կհասկանան), այնպես որ մեկ ժամ ես նրան չեմ դիպչում, պարզապես խոհանոցում հանգիստ շիլա եմ եփում, ինչ-որ բան թխում, սեղան բացում
Ժամը 8:30-ն է,ես գազօջախի վրա մանրաձավարով շիլա եմ պատրաստում, երեխաս գիշերազգեստով հանգիստ նստած է բազմոցին,մուլտֆիլմ է նայում… Ինձ հաճույք է պատճառում հանգիստ առավոտը…Տեսնում եմ, սկեսուրս հավաքում է բազմոցները, ծալում անկողնային սպիտակեղենը: Նա երկու ձեռքերով գրկեց երեխային, տարավ մի կողմ՝ նրա տակից սավանը վերցնելու համար, և այդ ժամանակ Դանյան…
Նա վազեց ինձ մոտ,սկսեց լաց լինել, գոռալ: Ես հանգստացնում էի որդուս՝ ասելով, որ քեզ մատով չեն կպել, իսկ դու առավոտից հիստերիա ես բարձրացրել,և հանկարծ սկեսուրս սկսեց.– Է՜, ես ոչ ոքի պետք չեմ, որքա՜ն թշվառ եմ,անգամ թոռնիկս է այդպես արձագանքում:Թո՜ւ:Վերջ: Առավոտս փչացավ: Եվ ամեն ինչ այդքան լավ էր սկսվել:
Մեկ այլ իրավիճակ:Երբ երեխաս ծնվեց,ես երկար ժամանակ ամուսնուս հարմարեցնումէի տաննոր կանոններին: Օրինակ՝ եթե ես երեխային օրորում եմ, պետք է բացարձակ լռություն պահպանել: Հիմա ստիպված ենք դա սովորեցնել սկեսրոջս, բայց առայժմ ամեն ինչ ապարդյուն է: Կեսօրվա քունը…
Քնեցնում եմ երեխային: Հանկարծ հնչում է սկեսրոջս հեռախոսի զանգը: Երեխան, որ արդեն քնել էր, ցնցվում է և վախեցած բացում աչքերը: Իսկ նա դանդաղ սկսում է հեռախոսը որոնել: Ամուսինս հասկանում է, որ ես նյարդայնանում եմ, քանի որ ստիպված եմ ևս մի 40 րոպե օրորել որդուս, բայց ես էլ եմ ուզում հանգստանալ:
Սկեսուրս սկսում է բարձրաձայն զրուցել հեռախոսով և թքած ունի, որ ես քնեցնեմ եմ նրան: Ո՛չ, դե, կարող է դուրս գալ, փողոցում -40 աստիճան չէ, մենք գյուղում ենք ապրում, կարող է բակ դուրս գալ, բայց ոչ: Նա ավարտեց խոսակցությունը, ես լսում եմ, թե ինչպես է ամուսինս նուրբ դիտողություն անում.
-Մայրի՛կ,Օլյան Դանյային քնեցնում է,մի քիչ կամաց, լա՞վ: Սկեսուրս սկսում է վրդովվել… Գնում է խոհանոց: Ես լսում եմ, սկսում է հեկեկալ: Ամուսինս գնում է խոհանոց. -Մայրի՛կ, ի՞նչ է եղել:
— Ես այստեղ ավելորդ եմ, բոլորին անհանգստացնում եմ, կարո՞ղ եմ ես հետ գնալ: -Ո՛չ, ինչի՞ մասին ես խոսում: Ո՞ւր ես գնում, այնտեղ արդեն տունը պատրաստել են վաճառքի: -Ես ոչ ոքի պետք չեմ ծերության հասակում…
Եվ ամեն ինչ նորից է սկսվում: Գանգատներ այն մասին, թե որքան դժբախտ է ինքը, ոչ ոքի պետք չէ… Ո՛չ, դե, կերակրում ենք, խմեցնում, հյուր տանում, հեռուստացույցով միացնում միայն նրա սիրած ալիքները… Ուրիշ ի՞նչ է պետք: Ո՛չ, պետք է օրերով ու գիշերներով նվնվա…
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են: Ես պատմում եմ գյուղում մեր նոր կյանքի մասին: Սկեսուրս վերջերս տեղափոխվեց մեզ մոտ: Հիմա մենք չորսով ենք: Ես սովորում եմ հարաբերություններ հաստատել ամուսնուս մոր հետ: Միայն թե իրականությունն է` իր բոլոր հետևանքներով…
