Իմացեք թե ո՞ր ժամին է պետք խմել սուրճը

Սուրճն ամենաթարմացնող ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա թողնում է ճաշի ժամերին, այլ ոչ թե առավոտյան:

Գիտնականները հերքել են տարածված կարծրատիպը, թե սուրճն առավոտյան թարմացնող ըմպելիք է, և էներգիայով լիցքավորում է մարդուն ողջ օրվա ընթացքում:

Մասնագետները նշում են, որ մարդն ավելի ակտիվ է առավոտյան, քան ճաշի ժամին, այդ իսկ պատճառով սուրճի մեկ բաժակն ավելի նպատակահարմար է ըմպել ընդմիջման ժամին: Սուրճ ըմպելու ամենից հարմար ժամը գիտնակաները համարում են 14:00-ն:

Պարզվում է, որ կեսօրից հետո մարդուն հատուկ է զգալ թեթև հոգնածություն, հաճախ նկատվում է ուշադրության կենտրոնացման նվազում, ինչը թույլ չի տալիս կենտրոնանալ ընթացիկ գործերը կատարելու վրա, իսկ կոֆեինը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика