Ժամանակին մի մտերիմ ընկեր ունեի, միշտ փնովում էր սիրածս աղջկան․ Վերջերս մի բան իմացա, ինչը ինձ շոկի ենթարկեց․․․Հիմա ինքն է պատրաստվում հետն ամուսնանալ

Ժամանակին մի մտերիմ ընկեր ունեի, միշտ փնովում էր սիրածս աղջկան․Վերջերս մի բան իմացա, ինչը ինձ շոկի ենթարկեց․․․Հիմա
ինքն է պատրաստվում հետն ամուսնանալ։Ես ունեի ընկեր, ում հետ մտերիմ ենք եղել գրեթե ամբողջ կյանքում: Առաջին դասարա-
նից անբաժան էինք:

Սկզբում միասին խաղում էինք և սովորում, իսկ հետո էլ նույն համալսարանն ընդո ւնվեցինք:Գոռի հայրը շուտ մահացավ, և ընկերս
ստիպված եղավ փոխվել հեռակա ուսուցման, բայց դա չազդեց մեր շփման վրա: Մենք էլի հաճախ էինք հանդիպում և զանգում միմ-
յանց:Հետո ես ծանոթացա Մարիի հետ: Նա այնքան յուրահատուկ էր և տարբերվող:

Մենք սկսեցինք հանդիպել: Արդեն ամբողջ ժամանակս նվիրում էի սիրելիիս, ընկերոջս գրեթե չէի տեսնում:Գոռը ըմբռնումով մոտե-
ցավ, սակայն ժամանակի ընթացքում սկսեց մատնացույց անել Մարիի թերությունները: Սկզբում ասում էր, իբր Մարին ավելորդ քաշ
ունի: Երբ Գոռի հետ Մարիի տուն հյուր գնացինք, հաջորդ օրը զանգեց և ասաց, որ ընկերուհիս բացարձակ չի կարողանում պատ-
րաստել, իսկ տունն էլ մաքուր չէ:

Գիտեք, հիմա եմ հասկանում, որ սխալ էի, բայց այդ ժամանակ ընկերոջս ասածներն ազդում էին ինձ վրա: Ես ինքս էլ սկսեցի նկա-
տել Մարիի թերությունները, հատկապես այն ժամանակ, երբ նա սկսեց պնդել, որ մեր հարաբերություններն օրինականացնելու ժա-
մանակն է: Ես ուղղակի փախա…

Մի քանի օր չէի զանգում նրան, իսկ հետո էլ հաղորդագրություն ուղարկեցի, որ այլևս չեմ կարող նրա հետ լինել:Այս ամենի մասին,
բնականաբար, տեղյակ էր Գոռը:Մի ամիս անց զգացի, որ ընկերս հեռվացել է, ինձ հետ քիչ ժամանակ է անցկացնում, միշտ ինչ-որ
անհասկանալի գործեր ունի:

Իսկ երեկ նա ասաց, որ պատրաստվում է ամուսնանալ…Մարիի հետ…Ընկերոջիցս բացատրություն պահանջեցի, իսկ նա էլ ասաց,
որ նախկինում չէր նկատում, թե որքան լավն է Մարին: Գոռը ինձ հրավիրեց իր հարսանիքին…Ահա այսպիսի դավաճանություն…Ար-
դյունքում զրկվեցի և իմ սիրած աղջկանից, և մտերիմ ընկերոջիցս…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика