Զույգ N1 Դուք հավատում եք ընտանեկան արժեքներին: Ծեր զույգերը ձեզ համար հանդիսանում են հարատև սիրո և հավատարմության խորհրդանիշ: Դուք երազում եք հենց նմանատիպ ընտանիքի մասին:
Կարճատև և ժամանակավոր հարաբերությունները ձեզ համար չեն: Ձեր ընտանիքի համար դուք ամեն բան կանեք Զույգ N2 Դուք երբեք հարաբերությունների հետևից չեք ընկել: Դուք սկեպտիկ եք և կարծում եք, որ շատ ավելի կարևոր է հարմարավետությունը, քան անսահման և կույր սերը: Դուք արժևորում եք միայն այն հարաբերությունները, որտեղ կարող եք ազատ լինել և անել այն ամենն, ինչ ցանկանում եք:

Զույգ N3 Դուք ցանկանում եք ունենալ ուրախ և անմիջական հարաբերություններ, որտեղ զուգընկերները շարունակ զարգանում են թե՛ անհատականորեն, թե՛ միասին: Դուք հասկանում եք, որ սիրելի անձը պետք է նաև ձեր լավագույն ընկերը լինի, ում հետ դուք կկարողանաք խոսել և կիսվել ցանկացած թեմայով: Միայն նման հարաբերություններում դուք ձեզ մաքսիմալ լավ կզգաք: Զույգ N4 Դուք «շաբլոնային» հարաբերությունների կողմնակից եք: Ձեր զուգընկերոջն ուղղված ինչ-որ հատուկ պահանջներ չունեք:
Նա պետք է լինի հավատարիմ, ունենա լավ աշխատանք և ձեզ բավականաչափ ուշադրության արժանացնի: Դուք այն մարդկանցից չեք, ովքեր միայն զգացմունքներով են ապրում, սակայն ընտանիք կազմելը ձեզ համար կյանքի կարևոր կետ է:
