Առաջարկում ենք երևակայել և պատկերացնել, որ ձեր առաջ հանկարծ հրաշագործ է հայտնվում: Նա ասում է, որ 7 գերուժ ունի և կարող է ձեզ դրանցից մեկը տալ: Նայեք ստորև բերված նկարը և ընտրեք 2 գերուժ՝
1) Այն, որն ամենաշատը կուզենայիք ունենալ
2) Այն, որը ձեզ պետք է ամենաքիչը, առանց որի հաստատ կարող եք դիմանալ

Մեկնաբանություն
Մեր թեստում յուրաքանչյուր գերուժ նշանակում է մարդկային որակները, ունակությունները և ռեսուրսները, որոնք մեզ լիովին հասանելի են իրական կյանքում:
Առաջյ գերուժը, որն ընտրեցիք, խորհրդանշում է այն ռեսուրսները և որակները, որ ունեք, բայց չեք խոստովանում:
Երկրորդ գերուժը, որը ձեզ ամենաքիչը հետաքրքրեց, խորհրդանշում է ունակությունները, որոնք չունեք, բայց ենթագիտակցորեն դրանք փնտրում եք ուրիշ մարդկանց մեջ:
1. Ապագան տեսնելու կարողություն
Այս գերուժն իրական կյանքում խորհրդանշում է դեպքերի ընթացքը կանխագուշակելու կարողություն, լավ զարգացած ինտուիցիա և խորաթափանցություն:
2. Անտեսանելի լինելու ունակություն
Այն է՝ հնարամտություն, ճարպկություն, ամենաբարդ իրավիճակներից սահուն կերպով դուրս գալու ունակություն:
3. Ժամանակի մեջ տեղաշարժվելու ունակություն
Ունակություն է մանրամասնորեն վերլուծելու իրավիճակը և եզրակացություններ անելու՝ չկրկնելով սեփական սխալները: Սեփական գործողությունները մի քանի քայլ առաջ ծրագրելու ունակություն:
4. Հսկայական ֆիզիկական ուժ
Դա անվախություն է, ոգու արիություն, հանուն նպատակին հասնելու ամեն ինչ խաղասեղանին դնելու պատրաստակամություն: Այդպիսի մարդը չի վախենում խոչընդոտներից և անհրաժեշտության դեպքում կարող է ուժ կիրառել:
5. Թռչելու ունակություն
Դա ազատասիրություն է, լայնածավալ մտածելու, ընդհանուր իրավիճակը տեսնելու ունակություն՝ բարձր մնալով առօրյա խառնաշփոթից ու հանգամանքներից: Ռսիկի դիմելու ունակություն:
6. Ցանկացած վերք բուժելու և մահացածներին վերակենդանացնելու ունակություն
Այս գերուժը կարեկցանքի, բարեսրտության, ուրիշներին աջակցելու կարողության խորհրդանիշ է:
7. Որիշների մտքերը կարդալու ունակություն
Դա ուղիղություն է, որը կարող է հստակ և պարզ արտահայտել իր դիրքորոշումը, «ոչ» ասել կարողանալ է, անկախություն ուրիշի կարծիքից:
8. Ցանկացած հմտության գերարագ տիրապետում
Դա նպատակասլացություն է, զսպվածություն, կարգապահություն, բարձր աշխատունակություն:
