Վահանաձև գեղձը, դա փոքրիկ «թիթեռ է» վզի մեջտեղի հատվածում: Այդ գեղձի կողմից արտադրված
հորմոններն ազդում են մեր ամբողջ օրգանիզմի վրա, սկսած ջերմությունից և մետաբոլիկ գործընթացներից,
մինչև սրտի ռիթմի և էներգիայի մակարդակի:
Վահանագեղձի հորմոնի ավելցուկի դեպքում մարդը դառնում է գերակտիվ, պակասի դեպքում՝ թույլ և
անտարբեր: Ինչպես նաև վահանագեղձի վրա կարող է առաջանալ ուքուցք կամ գեղձը կարող է մեծանալ:
Որպեսզի ինքներդ ախտորոշեք, արդյոք ունեք խնդիրներ այդ օրգանի հետ, ձեզ պետք է հայելի և մեկ բաժակ
ջուր:

Մի կում ջուր առեք ձեր բերանը և կուլ տվեք՝ նայելով հայելու մեջ: Կարող եք կրկնել մի քանի անգամ: Կուլ
տալիս նայեք, արդյոք չկա անսովոր ուռուցիկություն, ինչպես նաև ինչ-որ տարօրինակ շեղումներ՝
անհամաչափություն կամ չափերի մեծացում:
Հիշեք, որ վահանագեղձը գտնվում է այսպես կոչված «ադամի խնձորի» տակ: Ձեր վահանաձև գեղձը կարող է
մեծ լինել սովորականից կամ նրա վրա կարող է գոյացություն առաջանալ: Դա կարող է և՛ վտանգավոր լինել, և
անվտանգ: Ցանկացած կասկածի դեպքում դիմեք բժշկի:
