Էլ երբեք ոչ մի գրոշ անգամ չեմ տալու ոչ մի մուրացկանի․․․Այս դեպքը ինձ դաս եղավ։Մեր տան հարևանությամբ մի խեղճ պառավ է
ապրում: Բայց օրերս իմացա, որ սխալվել եմ: Ես նրան տևական ժամանակ տեսնում էի փողոցում նստած՝ մ ուրացկանություն անե-
լիս: Խղճում էի, երբեք անտարբեր չէի անցնում, երբեմն քացրավենիք էի հյուրասիրում:

Նրա տարիքը չէի կարող գուշակել, քանի որ միշտ գլխին շալ կար, դեմքի կեսը միշտ ծածկած էր պահում:Կարծում էի ամաչում է, չի
ուզում իրեն ճան աչեն: Մի անգամ դե ղատանը ես տեսա նրան սաստիկ հուզված, գումարը չէր բավականացնում, ես մոտեցա, տվե-
ցի անհրաժեշտ գումարը:

Այդ պահին կարողացա տեսնել նրա դեմքը, կլիներ մոտ 45 տարեկան, կապույտ աչքերով, հոնքի մոտ սպի ուներ:Նա շնորհակալութ-
յուն հայտնեց ու արագ դուրս եկավ: Վերջերս մտա սուպերմարկետ, վեր ցնելով անհրա ժեշտ ապրանքները մոտեցա դրամարկղին:
Ինձանից առաջ մի կին էր, բավականին շատ գնումներով, թանկարժեք ապրանքներ, մտա ծեցի, հավանաբար ինչ որ պաշտոնյայի
կին է:
Երբ մի պահ նա շրջվեց, զարմանքից քարացա: Նույն կինն էր:Աչքերիս չէի հավատում: Դրամ արկղի մոտ նա վճարեց մի կլորիկ գու-
մար ու դուրս եկավ: Երբ հասավ իմ հերթը, ես շփոթմունքից տեղս չէի գտնում: Դրամարկղի մոտ նստած երիտասարդ կինը հարցրեց
ինձ.

-Ինչ որ բան այն չէ՞:
-Կներեք, ուղղակի այդ կնոջ դեմքը շատ ծանոթ թվաց:
-Նա մեր մշտական հաճախորդներից է, հաճախ է մեզ մոտ գնումներ անում, հավանաբար հարուստ է, — ասաց նա խորհրդավոր
ժպիտով:
