Զերծ մնացեք աչքերի տակ այտույցներից

Այնպես քնեք, որ գլուխը մարմնից մի փոքր բարձր դիրքում լինի:

Աչքերի տակ յուղալի քսուքներ մի օգտագործեք, դրանք այտուցն ավելի են շատացնում:
Փորձեք գարեջուրը, թունդ ըմպելիքները, կծու և աղի ուտելիքները չչարաշահել, քանի որ դրանց օգտագործումն օրգանիզմում հեղուկի կուտակում է առաջացնում:

Եղեսպակի եփուկով թրջոցներ դրեք: 1 թեյի գդալ եղեսպակին ավելացրեք 0,5 բաժակ եռացրած ջուր և թողեք, որ թրմվի 10 րոպե:

Քամեք և բաժանեք երկու մասի, մեկը տաք, մյուսը սառը: Երկուական անձեռոցիկներ դրեք տաք և սառը թուրմով թասերում: 10 րոպեի ընթացքում հերթականությամբ դրեք տաք և սառը թրջոցները: Այս գործողությունը մեկ ամիս կատարեք քնելուց առաջ:

Նույն ձևով կարելի է երիցուկի և սամիթի թրջոցներ դնել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика