Երկար տարիներ դայակ եմ աշխատել, բայց այս դեպքը մտքիցս դուրս չի գալիս․․․Չգիտեի լացեմ, թե ծիծաղեմ։Մանկապարտեզում
դայակն օգնում էր երեխաներից մեկին՝ հագնել կոշիկները:Երեխան օգնություն խնդրեց, և դայակը հասկ ացավ, թե ինչու:
Չնայած բոլոր ջանքերին՝ կինը չէր կարողանում հագցնել կիսա ճտք ավոր կոշիկը: Երբ վերջապես գործն իրականացվեց, երկուսն էլ
շնչակտուր եղան, հանկարծ փոքրիկ տղան ասաց.

-Դուք սխալ եք հագցրել կոշիկս, սա մյուս ոտքինս էր:
Դայակը նայեց կոշիկներին, և այո, նա իրավացի էր: Կոշիկը հանելը ավելի հեշտ էր, քան հագցնելը: Կինը պահ պանեց հանգստութ-
յունը, և գրեթե նույն դժվարությամբ հագցրեց կոշիկը աջ ոտքին:Հետո երեխան ասաց.
-Գիտեք, սրանք իմ կոշիկները չեն:

Դայակը մի կերպ փակեց բերանը, որ չբար կանա, և հանգիստ ձայնով ասաց.
-Ինչու՞ ինձ ավելի շուտ չէիր ասե՞լ:
Դայակը կրկին չարչարվելով հանեց կոշիկները, երբ տղան ասաց.
-Սրանք իմ ավագ եղբոր կոշիկներն են: Մա յրիկս է ստիպել, որ հագնեմ:

Դայակը չգիտեր՝ լացել թե ծիծաղել: Վերջապես հագցրեց կոշիկները և ասաց.
-Լավ, իսկ որտե՞ղ են ձեռնոցներդ:
Երեխան ասաց.
-Ես դրանք իմ կոշիկների մեջ եմ դրել…
