Երեկ դուրս եկա մետրոյից, ուշ ժամ էր․․․Հանկարծ նկատեցի, որ իմ հետևից քայլում են մի խումբ 15-16 տարեկան դեռահասներ
1․ Երեկ դուրս եկա մետրոյից, ուշ ժամ էր: Հանկարծ նկատեցի, որ իմ հետևից քայլում են մի խումբ 15-16 տարեկան դեռահասներ՝
կաս կածելի արտաքինով: Երբ նրանք հասան ինձ, արդեն մտովի հրաժեշտ տվեցի դրամապանակիս: Բայց պարզվեց, որ այն ընկել
էր վա գոնում, իսկ տղաները եկել էին հետևիցս, որ վերադարձնեն:

2․ Ես 15 տարի աշխատել եմ երեխաների դաստիրաության խորհրդատու: Տարիներ անց հանդիպեցի երեխաներից մեկին: Նա բարդ
երեխա էր, մշտապես վրդովվում և բարկանու, գանգատվում էր կյանքից: Մի օր նրա համար սուպերմեն նկարեցի, իսկ ներքևի հատ
վածում գրեցի, որ հերոսները երբեք չեն հանձնվում: Այսօր այդ տղան հրշեջ է, փրկում է մարդկային կյանքեր: Մենք նրա հետ զրուցե
ցինք մոտ կես ժամ, իսկ երբ պիտի հրաժեշտ տայինք միմյանց, բացեց դրամապանակը և ցույց տվեց իմ նկարած հերոսին, որը ինքը
մինչև հիմա պահել է:
3․ Ես երաժիշտ եմ, բայց իմ խումբն այնքան էլ հայտնի չէ: Երբեմն հարց եմ տալիս ինքս ինձ, թե ինչու եմ զբաղվում այդ գործունեութ-
յամբ, իսկ այսօր ստացա պատասխանը: Համերգից հետո ինձ մի երիտասարդ մոտեցավ և ասաց.
-Շնորհակալ եմ, ձեր երաժշտությունն ինձ շատ է օգնում: Ինձ հաճախ են նեղացնում համադասարանցիներս, ես այդ ժամանակ մի-
ացնում եմ ձեր երգերը և մոռանում ամեն ինչի մասին: Ես ինձ շատ թեթևացած եմ զգում:

4․ Երեք շաբաթ առաջ իմ հագուստի մի մասը նվիրատվություն արեցի անտուն մարդկանց, իսկ այսօր այգում զբոսնելիս մի կնոջ տե-
սա, իսկ նրա հագին՝ իմ վերնաշապիկներից մեկն էր: Ժպտալով ասացի.
-Շատ գեղեցիկ վերնաշապիկ է:
Իսկ նա ուրախ պատասխանեց.
-Շնորհակալ եմ, ինձ էլ է շատ դուր գալիս:
