Երեխային թողնելով ինձ մոտ ասացին, որ ընդամենը 1 ամսով են գնում, բայց․․․Ճիշտ է թոռնիկս օրս երջանկությամբ է լցնում, բայց չեմ հասկանում ինչպես կարող է ծնողը երեխայի հանդեպ այդքան անտարբեր լինել

Երեխային թողնելով ինձ մոտ ասացին, որ ընդամենը 1 ամսով են գնում, բայց․․․Ճիշտ է թոռնիկս օրս երջանկությամբ է լցնում, բայց
չեմ հասկանում ինչպես կարող է ծնողը երեխայի հան դեպ այդքան անտարբեր լինել։Նելլին միշտ էլ թեթևամիտ է եղել, բայց հույս
ունեի, որ երեխայի ծնունդից հետո նա կփոխվի:

Նա ամեն ամիս ինչ-որ ճանապարհորդությունների և էքսկուր սիաների էր գնում, որոնցից մեկի ժամանակ էլ ծանոթացավ Էդգարի
հետ:Երիտասարդները շուտով ամուսնացան, և միասին շարունակեցին ճանապարհորդությունները: Նելլին հղիության ժամանակ
չփոխեց ապրելակերպը և հրաժարվեց հերթական ճամփորդությունից միայն այն ժամանակ, երբ 7 ամսական էր հղիությունը և նը-
րան թույլ չտվեցին ինքնաթիռ նստել:

Էդգարը միայնակ մեկնեց Հնդկաստան, ինչը շատ բարկացրեց Նելլիին:Չնայած այդ ամենին, ես անչափ երջանիկ էի, որ տատիկ եմ
դառնալու:2 ամիս անց ծնվեց երեխան, անփորձ մայրիկը որոշեց, որ արհեստական կաթնա խառնուրդով է կերակրելու երեխային,
նույնիսկ սկսեց դայակ փնտրել, բայց ես, բնականաբար, թույլ չտվեցի: Ես ինքս ամեն օր գնում էի նրանց տուն և խնամում փոքրի-
կին:

8 ամիս առաջ էլ աղջիկս և Էդգարը Թայլանդում աշխատելու լավ առաջարկ ստացան: Նրանք ինձ ասացին, որ ընդամենը 1 ամսով է,
սակայն Էդգարն այնտեղ պատահաբար լավ գնով տուն գտավ և գնեց այն:Նելլին ասաց, որ շուտով կգա երեխայի հետևից, սակայն
արդեն մի քանի ամիս է չեն գալիս, իսկ երեխայի հետ միայն հեռախոսով են շփվում:

Գումար ուղարկում են, ինձ ու փոքրիկին բավականացնում է, երեխան երջանկությամբ է լցնում օրս,բայց ես հասկանում եմ, որ փոք-
րիկին ծնողներ են պետք: Ցավում եմ, որ երեխան այդքան անպատասխանատու հայր և մայր ունի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика