Երբ ամուսինս ասաց, որ ցանկանում է բաժանվել ինձանից համաձայնեցի, բայց նրա առաջ մի պայման դրեցի․․․Փաստորեն պլանս
աշխատեց՝ ընտանիքս պահպանվեց։Ամուսինս որոշեց լքել ինձ: Ասաց, որ արդեն իրեն չեմ գրավում: Այդ ժամանակ ես պայման դրե-
ցի.

-Արի այսպես անենք: Մենք միասին կզբոսնենք քաղաքում, և եթե գոնե մի տղամարդ չպտտվի և չնայի իմ հետևից, ուրեմն կբաժան-
վենք:

Ամուսինս համաձայնեց: Նա մտածում էր, որ ինձ, հատկապես իր կողքով քայլելու ժամանակ, ոչ ոք ուշադրություն չի դարձնի:Բայց
որքան մեծ էր ամուսնուս զարմանքը, երբ տեսնում էր, որ ԲՈԼՈՐ տղամարդիկ պտտվում և նայում են իր կարծիքով ոչ այնքան բա-
րետես կնոջ հետևից:

Նույնիսկ մեքենաներն էին կանգ առնում:Արդյունքում,ընտանիքս պահպանվեց,մենք երկու երեխա ունեցան:Երկար տարիներ անց,
երբ ես արդեն 60 տարեկան էի, խոստովանեցի․
-Գիտես, սիրելիս, ես այն ժամանակ բոլոր տղամարդկանց լեզու էի ցույց տալիս…
