Ես կործանեցի որդուս կյանքը․․․Ամենասարսափելին այն է, որ ընդունում եմ իմ մեղավորությունը, բայց ոչինչ փոխել չեմ կարող

Ես կործանեցի որդուս կյանքը․․․Ամենասարսափելին այն է, որ ընդունում եմ իմ մեղավորությունը, բայց ոչինչ փոխել չեմ կարող։ Ես
չեմ կարողանում ինքնս ինձ ներել, այս ինչ արեցի, միթե՞ ես իրավունք ունեի կործանել որդուս կյանքը: Ես նրան կյանք էի տվել, բայց
իրավունք չունեի խաղալ նրա կյանքի հետ:Ես թոշակառու եմ, թոռնիկներ չունեմ, այսինքն, ունեմ, բայց նրանց չեմ տեսել: Պատճառն
այն է, որ 23 տարի առաջ աղջիկս դադա րեց ինձ հետ շփվել, որովհետև ինձ դուր չեկավ նրա ընտրյալը:

Ես նրանց հարսանիքին չմասնակցեցի, թույլ չտվեցի նաև որդուս մասն ակցել: Եվ այդ ժամանակ վանից չենք շփվում:Որդիս արդեն
40 տարեկան է, երեք անգամ ամո ւսնացել է և իմ պատճառով բաժանվել է կանանցից, որովհետև ինձ դուր չէին գալիս նրա կանայք:
Որդիս շատ միամիտ է, դյուրահ ավատ և ինձ թվում էր որ նրա կանայք խաբում են իրեն, դավաճանում են: Թող աստված ինձ ների,
բայց ես շատ դաժան էի վարվում հարսներիս հետ, նրանց կյանքը դժոխքի էի վերածում, ու այժմ ինձ հարց եմ տալիս.

Ինչո՞ւ համար, ու պատասխանը ինքս էլ չգիտեմ:Ինձ թվում էր, որ իմ որդին ամենա-ամենան է,և այդ կանայք արժանի չեն նրան: Երբ
որդիս ցանկացավ առան ձնանալ ինձանից և երրորդ կնոջ հետ առանձին տանը ապրել, ես մեծ սկանդալ սարքեցի: Եվ արդյո ւնքում
հասա նրան, որ որդիս բաժանվեց նաև երրորդ կնոջից:Այսօր որդիս չունի աշխատանք, դարձել է հարբեցող, անցորդներից գումար է
խնդրում օղի գնելու համար, իսկ նրա երեք կանայք էլ ամուսնացել են , դասավորել են իրենց կյանքը:

Այս ի՜նչ արեցի, եթե ես նրան չխանգարեի, նա կունենար ընտանիք, երեխաներ և կապրեր երջանիկ: Ցավոք, ինձ պես, շատ մայրեր
չեն հասկանում, որ եթե կյանք ես պարգևել, դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունես կառավարել նրա կյանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика