Ես դադարել եմ իմ տանը հյուրեր ընդունել և պատճառը բոլորովին էլ գումարը չէ․․․Չեմ սիրում հյուրեր ընդունել, անգամ եթե նրանք
կարճ ժամանակով են եկել, իսկ գիշերն առհասարակ ոչ մեկին թույլ չեմ տալիս մնալ: Եվ հարցը գումարն ու ծախսերը չեն, ինչը պար-
տադիր երևույթ է հյուրեր ընդունելիս: Չնայած դա էլ իր տեղն ունի, քանի որ չեմ ուզում մեր ընատնեկան բյուջեից միջոցներ հատ-
կացնել՝ ուրիշներին կերակրելու համար:

Ավելի որոշիչ դեր են խաղում հետևյալ 3 պատճառները
1․ Շատ ժամանակ է պետք ուտեստներ պատրաստելու, իսկ հետո էլ տունը մաքրելու համար
Ես լավ եմ պատրաստում,բայց այդ գործի սիրահարը չեմ:Իմ ընտանիքի համար սիրով եմ տարատեսակ ուտեստներ հնարում,եփում,
բայց ուրիշներին զարմացնելու ցանկություն բոլորովին չունեմ: Երբ գալիս են հյուրերը, բոլորը նստում են, խոսում, լուսանկարվում,
ծիծաղում, իսկ ես ստիպված եմ լինում վազել խոհանոցից հյուրասենյակ և հակառակը, ու այդպես հարյուր անգամ:

2․ Հյուրերից հետո պետք է ամեն ինչ մաքրել ու լվանալ
Բնական է, ոչ մեկ հատակին մտադրված չի թափում թղթեր, աղբ, բայց միևնույնն է, հյուրերի գնալուց հետո տունը կապիտալ մաք-
րության կարիք ունի: Աթոռներ ու սեղաններ ենք տեղափոխում, երեխաները թռչկոտում են մահճակալների վրա, բազմոցը կեղտոտ-
վում է, գորգի վրա էլ են լաքաներ առաջանում, հաճախ ինչ-որ բան է կոտրվում… Մի խոսքով, մաքրում եմ տունը՝ մինչ հյուրերի գա-
լը, և կրկնակի գործ եմ անում՝ նրանց գնալուց հետո:

3․ Հետաքրքրասեր հյուրեր
Չափազանց հետաքրքրասեր կանայք էին գալիս մեր տուն: Ես անգամ սկսել էի հավաքել լվացքը, որպեսզի նրանք չտեսնեն, թե ինչ
սպիտակեղեն ենք օգտագործում: Տանել չեմ կարողանում, երբ սկսում են ամեն ինչի վերաբերյալ հարցեր տալ, շոշափել, նկատողու-
թյուն անել, առանց հարցնելու ծաղիկից պոկել, որ տանեն տուն…Գուցե խնդիրն իմ մեջ է, գուցե ես այնքան էլ բարի չեմ, բայց ավելի
լավ է չնյարդայնանամ, քան թե գոհացնեմ ուրիշներին: Նախընտրում եմ հանդիպել սրճարանում կամ այգում, չհոգնել ու հաճույք
ստանալ հանդիպումից:
