Եղբորս արարքը ոչ մի բացատրություն չունի․․․Մորս օգնելու փոխարեն, նրանից վերցրել է այն գումարը, որը ծննդյան առիթով էինք նրան որպես նվեր նվիրել

Եղբորս արարքը ոչ մի բացատրություն չունի․․․Մորս օգնելու փոխարեն, նրանից վերցրել է այն գումարը, որը ծննդյան առիթով էինք
նրան որպես նվեր նվիրել։Օրեր առաջ մորս ծննդյան տարեդարձն էր, լրանո ւմ էր նրա 50 տարե կանը : Երբ ամուսնուս հետ որոշում
էինք՝ ինչ ենք նվիրելու, որոշեցինք լավ ուրախացնել նրան:

Գնացինք մեր ընկերոջ տուրիստական գործակալություն,նա մեզ մի քանի լավ տարբերակ առաջարկեց:Արդյունքում որոշեցինք նվեր
-քարտ գնել, որով մայրս կգա այստեղ և կվերցնի ցանկացած ուղևորություն:Մայրս ինձ ու եղբորս միայնակ է մեծացրել,հայրս մահա-
ցել է, երբ դեռ 2-3 տարեկան էինք: Մայրիկս ամբողջ կյանքում աշխատել է, որ մեզ ամեն ինչով ապահովի:

Կարծում եմ, նա այժմ արժանի է հանգստի:Եվ ահա նվիրում ենք մորս նվեր-քարտը, չեմ ցանկանում նշել արժեքը, բայց մեզ համար
դա բավականին մեծ գումար էր: Իսկ եղբայրս ու կինը բերել էինք հնաոճ ջահ, որը, հավանաբար, իրենց նշանդրեքին նվեր էին ստա-
ցել:

Բայց հիմա խոսքը դրա մասին չէ:Մորս շատ դուր եկավ մեր նվերը,նա այնքան էր ուրախացել,քիչ էր մնում թռվռար ուրախությունից:
Ամբողջ երեկո նա խորհրդակցում էր մեզ հետ, թե ուր գնա, նույնիսկ պահարանի վերևի հատվածից հանեց իր հին ճամպրուկը:Իսկ
հաջորդ օրը զանգեց մայրիկս. նա արտասվում էր:

Փորձում էր պատմել՝ ինչ է տեղի ունեցել, ներողություն էր խնդրում:Ինչպես պարզվեց, եղբայրս երեկոյան վթարի է ենթարկվել, սա-
կայն ինքն է մեղավոր եղել, քանի որ ոչ սթափ վիճակում նստել էր ղեկին: Նա պայմանավորվել էր վթարված մեքենայի վարորդի հետ,
որ գումար կվճարի, իսկ փոխարենը վերջինս ոչինչ չի հայտնի ոստիկանությանը:

Մայրս առավոտյան գնացել է գործակալություն և վերադարձրել քարտը, իսկ գումարն էլ տվել է եղբորս:Ես ու ամուսինս շոկի մեջ էի-
նք: Զանգեցի եղբորս, ինչպես կարող էի աջակցեցի, ասացի, որ եթե օգնության կարիք լինի, թող դիմի մեզ:Բայց մի շաբաթ անց իմա-
ցա, որ եղբայրս իսկական ստոր և խաբեբա է. իրականում ոչ մի վթար չի եղել, նա ուղղակի գումարն իրեն է վերցրել:

Բնականաբար, մորս ոչինչ չասացի: Չեմ ուզում, որ այդ տարիքում նա հիասթափվի որդուց:Այժմ փորձում ենք հետ ստանալ մեր գու-
մարը, բայց, կարծում եմ, դա անհնար կլինի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика