Բուժիչ միջոցները, որոնք վաճառվում են դեղատներում, իրենց բաղադրության մեջ միշտ չէ, որ պարունակում են անվնաս բաղադրիչներ։ Դրանք կարող են բերել ալերգիաների և բարդություններ առաջացնել։
Բնական միջոց հազի դեմ, որն ամբողջովին անվնաս է և հրաշալի կատարում է իր ֆունկցիան՝ ազատելով հազից։ Բաղադրիչներ՝ 1 ճաշի գդալ բնական մեղր, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, 1 ճաշի գդալ կոճապղպեղ (կարելի է փոշի)։

Պատրաստման գործընթացը՝ Խառնում ենք բոլոր բաղադրիչները։ Քսում ենք խառնուրդը անձեռոցիկին և այն կապում շղարշով։
Դնում ենք այս պատրաստված միջոցը մեջքի և կրծքի շրջանում։
Թողնում ենք մինչև 3 ժամ։
Զգուշացում.
ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
