Դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց. Մանրամասներ

Տատիկի հարազատներն արդեն ոստիկանական բաժանմունքում են։ Սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում, և տատիկի դին կտեղափոխվի Գյումրի։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի– Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը Նաիրա Զոհրաբյանը հայտնում է, որ գյումրեցի տատիկի դին գտնվել է, նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում, ու հիմա արտաշիրիմում կարվի։

«Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես և ենթադրելի էր, անփութության հետևանքով տատիկին հանձնել էին այլ անձանց` որպես իրենց հանգուցյալ, և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ Զոհրաբյանի` այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում, և տատիկի դին կտեղափոխվի Գյումրի

«Դժվար է ասել սա այս պատմության happy end-ն, թե ոչ, բայց հանգստություն տատիկի հոգուն, և հույս ունենանք, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորեցին գյումրեցի տատիկին, դեռ չեն կորցրել և կհանձնեն հարազատներին»,– նշել է պատգամավորը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика