Դեռ փոքր էի, երբ ծնողներս բաժանվեցին… Հորս տեսնում էի միայն շաբաթ օրերին, շատ են եղել ցավոտ շաբաթ օրեր, բայց այդ մե-
կը մինչև հիմա հոգիս տակնուվրա է անում։Հայրս միշտ եղել է անպարտ աճանաչ մարդ: Ես ամեն անգամ նորովի էի հիասթափվում
նրա վարքից: Ծնողներս վաղուց էին բաժանվել, ու հորս տեսնում էի միայն շաբաթ օրերին:
Շատ են եղել ցավոտ շա բաթ օրեր, բայց այդ մեկը մինչև հիմա հոգիս տակնուվրա է անում:8 կամ 9 տարեկան էի: Արևոտ առավոտ
էր: Ես համբերատար սպասում էի, թե երբ է հայրս գալու իմ հետևից: Սովոր աբար նա ինձ մոտ գալիս էր ժամը 11-ին, թեպետ ամեն
անգամ խոստանում էր 9-ին տեղում լինել: Ես արդեն գիտեի, որ նորից 11-ին է գալու:

Բայց երբ արդեն ժամը 11:30 էր, զանգեցի նրան, որ իմանամ, թե երբ կգա:Ձայնից հասկացա, որ նոր է արթնացել,բայց ասաց,որ ար-
դեն հագնվում է: Ես նորից վերադարձա պատո ւհանի մոտ ու սկսեցի ուշադիր նայել, որ տեսնեմ նրա մեքենան: Անցավ 1 ժամ, բայց
հայրս էլի չկար:

Կրկին զանգեցի նրան, իսկ նա պատասխանեց, որ արդեն լոգանք է ընդունում, 1 ժամից կհասնի:Նույնը կրկնվեց 5 անգամ: Մի քանի
ժամ ես անցկացրեցի պատուհանի մոտ, իսկ մեքենան չկար ու չկար: Հոգիս դա տարկ էր… Ես ծախսել էի ամբողջ շաբաթ օրս՝ պա-
տուհանից նայելով: Իսկ ես ատում եմ զուր վատնել հանգստյան օրերս:13-14 տարեկանում իմ ու հորս հարաբերությունները վերջնա
կան փչացան:
Դեռահասության շրջանում դադարեցրի նրա հետ շփումը: Միայն քոլեջում երկու տարի սովորելուց հետո սկսեցինք պարբերաբար
միմյանց հաղորդագրություններ ուղարկել:Իսկ անցյալ տարի հայրիկիս ծննդյան օրը որոշեցի նրան սրճարան հրավիրել՝ ցույց տալու
համար, որ լավ որդի եմ: Ես նրան հաղորդագրություն ուղարկեցի՝ խնդրելով, որ պատրաստ լինի ժամը 11-ին:

Բայց կար մի մեծ բայց. ես նախապես պլանավորել էի ուշանալ, ինչպես որ նա էր անում իմ մանկության տարիներին:11:30 նա զան-
գեց ու հետաքրքրվեց, թե որտեղ եմ: Պատաս խանեցի, որ նոր եմ արթնացել ու 1 ժամից իր մոտ կլինեմ: Սպասեցրի մինչև 15:30,
խիղճս թույլ չտվեցի ավել ձգձգել ժամանակը: Երբ նա հարցրեց, արդյո՞ք ինձ մոտ ամեն ինչ կարգին է, որ այդքան ուշացա, ասացի.
—Բայց եկել եմ չէ՞, ինչի ես դժգոհում…
