Հորմոնալ անհավասարակշռությունը և կենսակերպի փոփոխությունը գորտնուկների, պիգմենտացիայի, լայնացած ծակոտիների և խալերի առավել հաճախ հանդիպող պատճառներն են: Խորհուրդ է տրվում այդ խնդիրները վերացնելու համար ուշադրություն դարձնել բնական միջոցներին, որոնք կվերադարձնեն մաշկիդ գեղեցկությունը և առողջությունը:
Իհարկե, ինչպես ցանկացած բուժումից առաջ պետք է դիմել բժշկի. հաճախ մաշկային խնդիրները կարղ են խոսել օրգանիզմում ավելի լորջ խանգարումների մասին:
1. Գորտնուկներ
Մարդու պապիլոմա վիրուսը գոտնուկներ է առաջացնում: Այս խնդրի լուծման առավել տարածված միջոցը սառեցումը և սալիցիլաթթվի կիրառությունն է: Բայց բնական միջոցները ևս գորտնուկները լավ վերացնում են:

Քնելուց առաջ գորտնուկը բանանի կեղևով սրբիր: Դա արա 2 շաբաթ կամ մինչև գորտնուկը վերանա: Եվս մեկ լավ միջոց է թարմ մեղրը: Քնելուց առաջ գորտնուկի վրա մի քիչ մեղր քսիր և վիրակապով փաթաթիր: Բուժման ժամկետը նույնն է, ինչ բանանի դեպքում: Կարելի է նաև գորտնուկի դեմ սխտորի հյութ օգտագործել: Հյութով օրը 2 անգամ շփիր գորտնուկը և փաթաթիր բինտով: Գորտնուկի էքսպրես-վերացման համար պետք կլինի խնձորի քացախ:
Դրա մեջ մի քիչ բամբակ թրջիր, դիր գորտնուկի վրա և բինտով փաթաթիր, թող գիշերը մնա: Առավոտյան պրոցեդուրան կրկնիր, արդեն մինչև երեկո հաճելիորեն կզարմանաս: Ոչ մի դեպքում գորտնուկը չպոկես: Պետք է դիմել բժշկի, եթե գորտնուկի ներսում տարօրինակ գործընթացներ ես նկատել, օրինակ՝ բորբոքում:
2. Խալեր
Նախքան խալը հեռացնելը պետք է պարտադիր խորհրդակցել բժշկի հետ և անհրաժեշտ հետազոտություններ անցնել: Մաշկի վնասումը կանխելու համար խալի շրջակա մասին գերչակի կամ ցանկացած այլ յուղ քսիր: Խալի վրա սխտորի հյութ քսիր և վրան պլաստիր կպցրու: Պլաստիրը խալի վրա թող օրական 4 ժամ: Պրոցեդուրան կրկնիր մինչև խնդրից լիովին ազատվելը:
Նաև կարող ես հավասար քանակի հնդյուղ և սոդա խառնել: Ստացված քսուքը քսիրր խալին և ծածկիր վիրակապով կամ պլաստիրով: Թող գիշերը մնա: Առավոտյան կոմպրեսը հանիր և այդ մասը ջրով լվա: Մաշկի վրայի հետքերը կարող են տարիքային լինել, կարող են նաև արևի տակ չափից շատ մնալու հետևանքով առաջանալ: Առավել հաճախ դրանք առաջանում են դեմքին, ուսերին և ձեռքերին: Այս խնդրի դեմ ամենահայտնի միջոցը կիտրոնն է: Կիտրոնի հյութի մեջ բամբակ թրջիր և օրական 2 անգամ սրբիր խնդրահարույց մասերը:
