Բոլոր հարազատներս ինձանից երես են թեքել․ Արդեն 2 ամիս է ոչ ոք չի զանգում ինձ միայն նրա համար․․․

Բոլոր հարազատներս ինձանից երես են թեքել․ Արդեն 2 ամիս է ոչ ոք չի զանգում ինձ միայն նրա համար․․․Ես ինքս փոքր քաղաքից
եմ, սակայն արդեն 11 տարի ապրում եմ Երևանում: Ընտանիքիս անդամները և բարեկամներս հաճախ են մնում իմ տանը, երբ մի
քանի օրով գալիս են քաղաք:

Ես իմ տեսակով սառը մարդ եմ, սակայն հարազատներիս միշտ լավ եմ դիմավորում:6 տարի առաջ հիփոթեքով 1 սենյականոց բնա-
կարան գնեցի և բարեհաջող վճարեցի:Ես դասավանդում եմ չինարեն և պահանջված մասնագետ և թարգմանիչ եմ,բավականին լավ
եմ վաստակում:Որոշեցի գումար ներդնել անշարժ գույքի մեջ: Հաջորդ քայլս էր բնակարանս վարձով տալ, իսկ հետո գնել նորը:

Զանգեց քույրս, ասաց, որ մի շաբաթով ինձ հյուր կգա: Ես շատ ուրախացա, սակայն արդեն 2 ամիս է անցել, իսկ նա դեռ այստեղ է…
22 տարեկան աղջիկը չի ուզում ոչ մի բանով զբաղվել, ես պարտական եմ նրան ապահովել ամեն ինչով: Դրա մասին ինձ հեռախոսով
ասաց բարկացած մայրս:

Երբ ես ասացի քրոջս, որ նա վերադառնա տուն, քանի որ նոր բնակարան պիտի տեղափոխվեմ, իսկ սա վարձով տամ, նա նեղացավ
և գնաց: Աստված նրա հետ:Սակայն հաջորդ օրը զանգեց մայրս և ասաց, որ ես այլևս իրենց ըտանիքից չեմ: Անկեղծ ասած, ինձ հա-
մար միևնույնն է:

Արդեն 2 ամիս ինձ ոչ ոք չի զանգում, և միայն նրա համար, որ թույլ չտվեցի շահագործել ինձ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика