Բնական և օգտակար բաղադրատոմս նախատեսված դեմքի դիմակների համար

լոեն օգտագործել են բոլոր ժամանակներում: Այն օգնում է ազատվել մեռած բջիջներից և թարմացնում է մաշկը: Ալոեն հայտնի է իր երիտասարդացնող հատկություններով: Պարզապես անհրաժեշտ է ալոեի տերևները նախապես սառնարանում պահել մոտ 2 շաբաթ: Այնուհետև վերցնել 1ճ/գ ալոեի տերևներից քամված հյութ և նույն քանակությամբ ձիթապտղի յուղ: Ավելացնել 1թ/գ խոնավեցնող կամ սնուցող կրեմ, որը սովորաբար օգտագործում եք:

Ստացված զանգվածը թեթևակի անհրաժեշտ է տաքացնել և 10ր-ով քսել դեմքին, այնուհետև լվանալ սենյակային ջերմաստիճան ունեցող ջրով: Այս ոչ բարդ պրոցեսը պարբերաբար կրկնելու դեպքում կարելի է ազատվել մակերեսային կնճիռներից: Եթե Ձեր մաշկը չորացել է, գույնը խամրել է կամ մեկ ուրիշ պատճառով այն ձեզ դուր չի գալիս, ապա ալոեի հյութն իսկական փրկություն է Ձեզ համար: LadyNews-ն իր ընթերցողներին է ներկայացնում ալոեի հյութով պատրաստվող դիմակների մի քանի բաղադրատոմս:

Ձեզ պետք կգան ալոեի տերևներ’ նախապես 2 շաբաթ սառնարանում պահված:

Բաղադրատոմս 1-ին.

Վերցրեք 1ճաշի գդալ ալոեի հյութ’ քամված տերևներից, խառնեք այն նույն քանակությամբ ձիթապտղի ձեթի հետ և ավելացրեք 1թեյի գդալ խոնավացնող կամ սնուցող քսուք: Թեթևակիորեն տաքացնում եք զանգվածը և քսում դեմքին: 10 րոպե անց կարող եք լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով: Այս բաղադրատոմսը կօգնի շտկել ոչ խորը կնճիռները և կխոչընդոտի միմիկաներից առաջացող կնճիռների հայտնվելը:

Բաղադրատոմս 2-րդ.

Քամեք ալոեի հյութը տերևներից, որոնք սառնարանում են եղել ոչ պակաս, քան 14 օր: Հարեք մի ձվի դեղնուցը 1ճաշի գդալ ալոեի հյութի հետ: Դեմքին քսեք ստացված դիմակը և թողեք 10-15 րոպե: Լվացվեք սկզբում գոլ, այնուհետև սառը ջրով: Եթե զգում եք, որ մաշկը թառամում է, կարող եք պարզապես ալոեի հյութի մեջ թաթախել ցանցե կտորը և դնել դեմքի և վզի շրջանում:

Բաղադրատոմս 3-րդ.

Ալոեի տերները ճզմեք, որպեսզի այն շիլայատիպ զանգված դառնա: 1ճաշի գդալ այս զանգվածից խառնեք 1 դեղնուցի, 1թեյի գդալ մեղրի և 1ճաշի գդալ չոր կաթի հետ: Եթե զանգվածը շատ խիտ ստացվի, ավելացրեք եռացրած շատ քիչ ջուր կամ կաթ: Քսեք դեմքին և թողեք 10-12 րոպե: Լվացեք գոլ ջրով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика