Աշնան սեզոնին մեզանից շատերը տառապում են նշիկաբորբով, սակայն քչերը գիտեն, որ միայն եղանակային փոփոխությունը չէ, որ կարող է դրա պատճառ հանդիսանալ: Սա, իրականում, ինֆեկցիա է: Իսկ կոկորդի բորբոքում է հարուցում Streptococcu բակտերիան: Ինֆեկցիան հանգեցնում է կոկորդի բորբոքման և ցավի:
Ձեզ ենք ներկայացնում ժողովրդական բժշկության բաղադրատոմս, որն ավելի հզոր է, քան դեղատնային դեղերը:Այս բաղադրատոմսը հանգստացնում է ցավը և նվազեցնում բորբոքումները: Այս բնական դեղամիջոցը բուժում է մեծահասակների մոտ սուր ֆարինգիտը, քանի որ պայքարում է այն հարուցող բակտերիաների դեմ:
Ի՞նչ առավելություններ ունեն դեղամիջոցի բաղադրիչները:
Մեղր
Մեղրն առողջական ցանկացած խնդիր լուծելու լավագույն միջոցն է: Մեղրը հակաբորբոքային ազդեցություն ունի: Այն բուժում է կոկորդի ինֆեկցիաներն ու ապահովում է արագ բուժումը: Այն նաև նվազեցնում է կոկորդի բորբոքումները:
Խնձորի քացախ
Խնձորի քացախը հայտնի է իր հակաբորբոքային և բուժիչ հատկանիշներով:
Պատրաստման եղանակը
1 բաժակ տաք ջրում լուծեք 2 թ/գ խնձորի քացախը: Բերանը ողողեք այս խառնուրդով: Պրոցեդուրան կրկնեք օրական 2 անգամ, որպեսզի ազատվեք նշիկաբորբից:
