Գիտականորեն ապացուցված է, որ մեղրի յուրաքանչյուր կաթիլում պարունակվում է մարդու օրգանիզմի համար չաւիազանց կարևոր ավելի քան 70 նյութ: Բուժման նպատակով մեղրն ավելի ճիշտ է կիրառել լուծույթների տեսքով՝ մասուրի, հատապտուղների, բանջարեղենի հյութերի հետ խառնած:
Ամեն ինչ չափի մեջ
Քանի որ մեղրը հնուց օգտագործվել է որպես դեղամիջոց, այդ պատճառով այն չի կարելի ընդունել անսահմանափակ քանակով և առանց վերահսկողության: Մեղրը երկար ժամանակ (երկու ամսից ավելի) օրական 100-200 գ օգտագործելու դեպքում ածխաջրերի փոխանակումն, օրգանիզմում կարող է խախտվել: Հնարավոր է, որ դա բացասաբար ազդի երիկամների աշխատանքի վրա:
Բուժման նպատակով պետք է միայն բնական մեղր օգտագործել:

Օրգանիզմի կողմից մեղրն ավելի հեշտ է յուրացվում, եթե այն ընդունում եք ուտելուց 1 ժամ առաջ կամ 3 ժամ հետո: Մեղրի օրական չափաբաժինը մեծերի համար պետք է կազմի օրական 20- 100 գ, և պետք է ընդունել ոչ թե միանգամից, այլ մի քանի անգամ:
Իսկ երեխանե-րին օրական1-2թեյի գդալը բավարար է: Մեղրը չի կարելի եռացրած սննդի կամ թեյի մեջ լցնել, քանի որ 60°C-ում այն իր բուժիչ հատկությունները կորցնում է:
Մեղրը հակացուցված է շաքարային դիաբետի, ալերգիկ հիվանդությունների, ասթմայի ժամանակ:
