Մթերքներ որ երիտասարդացնում են կնոջը
Կաթ և կաթնամթերք
Կաթը լուսնային սննդամթերք է, իսկ Լուսինը, ինչպես հայտնի է, կանացի մոլորակ է, որը պարգևում է հմայք, կանացիություն և նրբություն։
Սերուցքային կարագ
Այն կնոջը պագևում է աչքերի հմայիչ փայլ, ձայնը գրավիչ է դարձնում, հոդերի աշխատանքը՝ ճկուն։
Խոտաբույսերով թեյ
Դրանք գեղեցկություն են պարգևում, որովհետև իրենց մեջ կրում են Վեներայի էներգիան։ Հատկապես վարդից պատրաստված բոլոր մթերքները օգտակար են։
Ջուր
Ջուրը նույնպես կապված է Լուսնի հետ։ Այն պետք է հնարավորինս շատ խմել։ Ջրի պակասը կնոջը դարձնում է չոր բոլոր իմաստներով։

Խաղող, չամիչ, թուզ
Հնդկաստանում ավանդույթ կա, որ հարսն ու փեսան խմում են մեկական բաժակ չամիչով և զաֆրանով կաթ։ Այսպիսի ըմպելիքը ուժ է հաղորդում ինտիմ հարաբերություններից առաջ։ Ընդհանրապես չոր մրգերը նպաստում են օրգանիզմի մաքրմանը, ինչը բարերար ազդեցություն է թողնում մաշկի, եղունգների և մազերի վրա։
Նուշ
Նուշը բուժիչ հատկություն ունի, այն նպաստում է հաղթահարելու հոգնածությունը, գլխացավերը և անքնությունը։ Հղի կանանց համար շատ օգտակար է նուշի կաթը, իսկ նուշի յուղը ցավազրկող է և վերքեր է բուժում։
Զաֆրան
Զաֆրանը ամենաօգտակար համեմունքն է։ Բուժում է ընկճախտը, հոգնածությունը, նյարդային համակարգը։
Թագավորական ժելե
Մեղվարտադրության մթերքներից ամենաօգտակարները թագավորական ժելեն է և ծաղկի փոշին։ Միկրոէլեմենտների քանակով դրանք գերազանցում են կնոջ համար օգտակար բոլոր մյուս մթերքները։
