Աստղագուշակ հունվարի 9-ից 15-ի համար․․․

Աստղագուշակ հունվարի 9-ից 15-ի համար․․․

ԽՈՅ 

Շաբաթվա սկզբին ձեզանից անհնարինը մի պահանջեք: Այս շրջանը առանձնապես բարդ չի լինելու, բայց գործերում հավանական են ձգձգումներ, անսպասելի դժվարություններ, հին պայմանավորվածությունների խախտում: Այդ ամենը կարող է խանգարել ձեր ծրագրերի իրագործմանը: Սակայն ինչ-որ բան կարելի է պարզապես առանց հուզվելու հետաձգել: Ավելի ուշ դուք կվերադառնաք մտածածին, և ամեն ինչ կստացվի: Հիշեք, որ կարևոր գործերում լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա: Այդպես դուք ժամանակը զուր չեք վատնի ու կկարողանաք խուսափել լարված պահերից:Շաբաթվա երկրորդ կեսը հաջող ու բարենպաստ կլինի: Այն կուրախացնի վերջին ժամանակներս իրենց ապագայի մասին շատ մտածող Խոյերին. հստակ կողմնորոշիչներ կհայտնվեն, նշանի ներկայացուցիչները կհասկանան, թե ինչի կուզենային հասնել ու կկռահեն, թե ինչպես կարող են դա անել: Դրական միտումների ադեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան ձեր կյանքը արմատապես փոխող անակնկալները, անսպասելի իրադարձությունները, հանդի պումներն ու հրաշքները կշատանան:

ՑՈՒԼ

Նախատոնական այս շաբաթը անսպասելի հաջող է լինելու աշխատանքի համար: Դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել առկախված գործերից ու անհրաժ եշտ արդյունքի հասնել այնտեղ, որտեղ երկար ժամանակ ոչինչ չէր ստացվում: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հաջողությամբ կավարտվեն հա մագործակցությանը կամ ձեր մասնագիտական աճին վերաբերող քննարկումները: Նոր հեռանկարներ կբացվեն նշանի այն ներկայացուցիչների առջև, որոնք վերջ ին ժամանակներս մտածում էին գործունեության ոլորտը փոխելու մասին:Դուք կարգուկանոն կհաստատեք ֆինանսական գործերում, կլուծեք հարկման, ապահով ագրման հետ կապված հարցերը: Գումարին վերաբերող ամեն հարցում աստղերը ձեր կողմից կլինեն: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ:Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Հատկապես հաճելի կլինեն ամենամտերիմների հետ շփումները. նրանք կուրախացնեն ձեզ, կաջակցեն ձեր գաղափարները, հարկ եղած դեպքում օգնություն կառաջարկեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Շաբաթվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Ծանրաբեռնվածությունն այդ հատվածում կմեծանա, դուք ստիպված եք լինելու մենակ լուծել բարդ հարցերը, այդ թվում՝ ձեզ համար լրիվ նոր հարցերը: Բայց ամեն ինչ սպասվածից լավ կդասավորվի, և աստղերը ձեր կողմից կլինեն: Կարևորը չհուզվ ելն ու չշտապելն է: Երբեմն լավ է պարզապես հետևեք իրադարձությունների ընթացքին, քան փորձեք արմատապես փոխել իրավիճակը:Ֆինանսների հետ կապված ամեն հարցում զգույշ եղեք: Հավանական են չծրագրված ծախսեր, ցավալի կորուստներ, անհաջող գործարքներ: Արժե զգուշանալ, եթե ինչ-որ մեկը փորձի ձեզ ներգրավել արագ շահույթ խոստացող նախագծերում: Գնումներ անելուց առաջ մտածեք՝ արդյոք խոսքն անհրաժեշտ իրերի մասին է: Վտանգ կա, որ գումա րը դատարկ բաների վրա կծախսեք:Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Դրանք հատկապես նկատելի կլինեն անձնական հարաբերությու նների ոլորտում. շաբաթվա երկրորդ կեսը շատ հաճելի կլինի շփումների համար: Մտերիմները կսկսեն ավելի լավ հասկանալ ձեզ, իսկ դուք՝ նրանց: Մինչև շաբաթվա վերջը Երկվորյակներից շատերին հաճելի անակնկալներ են սպասվում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Հրաշալի շաբաթ է նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու համար: Շրջապատողներին հեշտությամբ կհետաքրքրեք ձեր ծրագրերով, կներգրավեք նրանց դրանց իրագործման մեջ, կոգեշնչեք: Նախկինում բացառապես ֆորմալ հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան, իսկ ժամանակի ընթացքում նաև ընկ երական կդառնան, եթե դուք դեմ չլինեք:Շաբաթվա սկիզբը հարմար կլինի բիզնեսի մասին զրույցների, ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ դուք իրավիճակը իրատեսորեն կգնահատեք, ամպերում չեք սավառնի կամ անհնարինը չեք սպասի: Դա դուր կգա մարդկանց, որոնք նախկինում կասկածում էին ձեր գի տելիքներին ու տաղանդներին: Չի բացառվում, որ ձեզ առաջարկեն մասնակցել հեռանկարային նախագծերի վրա տարվող աշխատանքին:Ավելի ուշ առաջին պլան ում կհայտնվեն անձնական հարաբերությունները, կուզենաք ավելի մեծ ուշադրություն հատկացնել մտերիմներին, ժամանակ անցկացնել ընկերների հետ: Հնար ավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին, այցելել այլ քաղաքներում ապրող հարազատներին: Կլավանա այն Խեցգետինների տրամադրությունը, որո նք վերջին ժամանակներս տխուր էին, ուրախության առիթներ չէին գտնում:

ԱՌՅՈՒԾ

Այս շաբաթ անհնարինին հասնելու հնարավորություն կունենաք: Եվ բանը միայն իրադարձությունների հաջող ընթացքի մեջ չի լինի, այլև ձեր համառության ու դիմացկուն լինելու: Շրջապատողները հիացած կլինեն անկախ ամեն ինչից ձեր հանգստություն պահպանելու ունակության վրա, իսկ իրավիճակը աստիճանա բար դեպի լավը կփոխվի: Հենց ձեզ օգնության հարցով կդիմեն նրանք, ովքեր խուճապի են մատնվել ու չգիտեն՝ ինչ նախաձեռնել: Չեն բացառվում ծանոթութ յունները, որոնք ավելի ուշ շատ օգտակար կլինեն:Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Եթե վերջին ժա մանակներս վիրավորանքների ու փոխադարձ դժգոհությունների պատճառներ կային, ապա հիմա կարող եք վերականգնել ներդաշնակությունն ու փոխհասկացողու թյունը: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ժամանցային ուղևորությունների և այնպիսի միջոցառումների այցելելու համար, որոնցում կարող եք ծանոթանալ ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ:

ԿՈՒՅՍ 

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք հին ծանոթների հետ, նաև նրանց, ում վերջերս եք առաջին անգամ հանդի պել: Ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունը թույլ կտա գործերում նշանակալի առաջընթացի հասնել: Չեն բացառվում հաջող գործար քները, դրամական մուտքերը, ինչպես նաև պայմանավորվածությունները,որոնք ձեր առաջ բազում նոր հնարավորություններ կբացեն մասնագիտական ոլորտում: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի վերջին ժամանաներս իրենց որոշումների ու կատարած եզրահանգումների վրա կասկածող Կույսերին: Նրանք կհասկանան՝ ինչպես հասնել դրված նպատակներին, կկարողանան որոշակիություն մտցնել մոտ ապագայի ծրագրերում: Հնարավորություն կունենաք վերականգնել ու ամրապ նդել ձեզ համար թանկ կապերը, և դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին: Եթե նախկինում կոնֆլիկտներ են առաջացել, ապա հիմա կարող եք հանգիստ ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԿՇԵՌՔ

Կշեռքներին բավական անհարթ ու շատ հագեցած շաբաթ է սպասվում:Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և դրանց թվում կլինեն ձեզ համար նորերն ու ոչ այնքան հասարակները: Ինչ-որ բան պիտի ոտքի վրա սովորեք, սակայն ձեր կողքին կլինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Նոր ծանոթությունները կարող են և՛ գործնական, և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերություն ների սկիզբ դնել. այստեղ ամեն ինչ ձեզանից է կախված լինելու:Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները: Դրանք կարող են կապված լինել ֆինան սական գործերի կամ ավելի վաղ ծագած խնդիրները լուծելու անհրաժեշտության հետ: Բոլոր դեպքերում աշխատեք խուսափել ավելորդ շտապողականությունից, պետք եղածից շատ մի շտապեք:Տանը հաճելի իրադարձություններ շատ կլինեն: Հավանական են մտերիմներին վերաբերող լավ նորություններ: Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն ընկերների և հարազատների հետ շփվելու համար. անակնկալներ ու վառ հույզեր, հաճելի ու հիշարժան իրադարձություններ շատ կլի նեն:

ԿԱՐԻՃ

Շաբաթվա սկզբին շփումներին ընտրողաբար մոտեցեք: Ոչ բոլորի հետ հեշտությամբ լեզու կգտնեք, բացի այդ, ձեր կողքին անսպասելի շատ մարդիկ կլինեն, որոնք կուզենան օգտագործել ձեր կարողություններն ու տաղանդները՝ ի շահ սեփական հետաքրքրությունների: Որոշ Կարիճներ ստիպված են լինելու կոշտ պահել իրենց, և դա դժգոհություն կառաջացնի շրջապատողների մոտ:Բայց դրական միտումների ազդեցությունը օր օրի ավելի նկատելի կդառնա, մարդկանց հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: Անսպասելի նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում, դուք կտեսնեք, թե ինչպես կարող եք հասնել վաղ ուց դրված նպատակներին: Հնարավորություն կունենաք իրագործել աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող հին ծրագրերը. այստեղ դուք շատ արագ կգործեք, այդ իսկ պատճառով մրցակիցների նկատմամբ նկատելի առավելություն կունենաք:Շաբաթվա վերջին օրերը լավ նորություններ կբերեն: Դուք կհամոզվեք, որ շատ խնդիրներ մնացել են անցյալում, ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը, և դուք նրանց նույն ձևով կպատասխանեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Դա լավ ժամանակ է լինելու եկող տարվա ծրագրերը քննարկելու համար. դուք պատրան քներ չեք կառուցի, կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել, ձեր գաղափարների մասին էլ այնպես կպատմեք, որ ոչ ոք անտարբեր չի մնա: Անսպասելի հաջող կավարտվեն երկար ժամանակ ձգվող բանակցությունները: Անձնական հարաբերությունների ոլորտում էլ ապրումների առիթներ չեն լի նի: Կուրախացնեն ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը, և եթե տարաձայնությունների առիթներ լինեն, դրանք հաջողությամբ կհաղթահարեք: Շաբաթ վա երկրորդ կեսը նույնպես չի հիասթափեցնի: Ձեզ պետք կգա ինտուիցիայի վրա հենվելով արագ գործելու, ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունը: Այս ժամանակահատվածը հարմար կլինի նաև իմպրովիզների ու փորձարկումների համար: Այն նաև հնարավորություն կտա իրագործել վաղուց մտածածը: Շատ հա ճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Աղեղնավորներին: Եթե նախաձեռնող լինեք ռոմանտիկ հարաբերություններում, ապա չեք զղջա դրա համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի այն լուրջ գործերն ավարտելու համար, որոնց վերջին ժամանակներս մեծ ուշադրություն էիք դարձնում: Այս շրջանը բարեն պաստ կլինի նաև ուսման համար. այն անսպասելի հեշտ կտրվի: Եթե նոր բան ստանձնեք, միանգամից չեք հասկանա՝ ինչպես կարելի է հաջողության հասնել: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կհուշեն՝ ինչպես գործեք:Կարող եք քննարկել ու լուծել ֆինանսական հարցերը, զբաղվել այն ամենով, ինչը վե րաբերում է ընտանեկան կապիտալին և ունեցվածքին, փաստաթղթերի ձևակերպմանը, համաձայնություններ կնքելուն: Չի բացառվում, որ ձեզ համար հաջող կեր պով ավարտվի դատական դիմակայությունը: Որոշ Այծեղջյուրների նշանակալի դրամական մուտքեր են սպասվում:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ, բայց ոչ այնքան արդյունավետ կլինի, փոխարենը հաճելի պահերով ու դրական հույզերով լի կլինի: Այն հատկապես դուր կգա սիրահարված Այծեղջյուրներին, քա նի որ ռոմանտիկ պահեր շատ կլինեն: Հավանական են անսպասելի այցեր, հանդիպումներ ընկերների և հարազատների հետ, որոնց վաղուց չեք տեսել: Հեշտութ յամբ կվերականգնեք հին կապերը, կհարթեք նախկինում լարված հարաբերությունները:

ՋՐՀՈՍ

Շաբաթվա սկզբին արագ ու վճռական գործեք, և դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան բան կարելի է հասցնել մի քանի օրվա ընթացքում:Կհաջողվի գլուխ հանել նախկինում շատ բարդ թվացող գործերից: Այնտեղ, որտեղ ձգձգումներ են առաջացել, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Կարող եք հաջողութ յամբ անցկացնել հանդիպումները, բայց արժե նկատի ունենալ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները նախնական բնույթ են կրելու, չի բացառվում, որ եկող տարվա սկզբին պետք լինի վերանայել դրանք:Շաբաթվա երկրորդ կեսին թուլանալու, հաճելի ժամանակ անցկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Այդ հատվածը հարմար կլինի ուղևորությունների համար, ընդ որում՝ ինչպես նախապես ծրագրվածների, այնպես էլ՝ սպոնտան ուղևորությունների համար. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ընկերներն ու հարազատները ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու համար, իսկ սիրե լին անպայման հետաքրքիր մի բան կառաջարկի, հաճելիորեն կզարմացնի ձեզ:

ՁԿՆԵՐ

Շաբաթվա սկզբին աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Այդ հատվածը հարմար կլինի մտքերը հավաքելու և եզրահանգումներ անելու համար: Չի բացառվում՝ նկատեք այն մանրուքները, որոնց առաջ ուշադրություն չեք դարձրել: Դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել՝ խուսափելով ապագայի սխալներից: Ձեր փորձը շատե րին օգտակար կլինի:Շրջապատողների հետ ոչ մեծ տարաձայնություններ հնարավոր են շաբաթվա առաջին օրերին, բայց դրական միտումների ազդեցությունն ար ագ կուժեղանա, շուտով շփումներն ավելի հաճելի կդառնան, տարաձայնությունները կմնան անցյալում, վեճերի նոր առիթներ էլ չեն առաջանա:Շաբաթվա երկ րորդ կեսը ձեզ համար կարևոր գործի հետ կապված լավ նորություններ է խոստանում: Որոշ Ձկներ պատասխաններ կստանան իրենց և իրենց համար թանկ մարդկ անց անհանգստացնող հարցերին:Հավանական է հաջողություն ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերում: Երևակայության շնորհիվ դուք կգտնեք երկար ժամանակ երազած բանին հասնելու եղանակը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика