Առավոտյան աշխատանքի գնալիս ավտոբուսում մի կին երիտասարդ մի տղայի խնդրեց տեղը զիջել կամ իր կողքին տեղավորել մա
նկահասակ որդուն․․․Երիտասարդի պատասխանը ողջ ավտոբուսին շոկի ենթարկեց։Առավոտյան նստել եմ ավտոբուս։ Լիքն է, տե-
ղեր չկան։
Նկատում եմ, որ կին է բարձրանում՝ մոտ 12-13 տարեկան մի տղայի հետ։ Նրանք կանգնում են մի երիտասարդ տղայի դիմաց։ Երի-
տասարդը հանգիստ նստած էր, ավելի կոնկրետ՝ քնած։Այնուհետև հետևյալ երկխոսությունն է սկսվում, երբ տղայի մայրը ձեռքով հը-
րում է նստած տղային։

-Խնդրում եմ, երեխային տեղ զիջեք, չի կարող երկար կանգնել։
Երիտա սարդը մի կերպ բացում է այտուցված աչքերը ու փորձում հասկանալ, թե իրենից ինչ են ուզում։ Նա դիմում է տղային․
-Դու երկու տեղ աշխատու՞մ ես։
-Չէէ․․․ -զարմացած պատասխանում է տղան։
-Դու սովորու՞մ ես 8.30 մինչ 17.30։
-Չէ, մինչև ժամը 1-ն են դասերս։

-Դու օրական 4 ժա՞մ ես քնում։
Տղան էլի բացասական պատասխան է տալիս։
-Դե որ այդպես է, կանգնիր, ինձ էլ հանգիստ թող, պիտի քնեմ։
Ուղևորները ակամա ժպտացին, իսկ մայրը քթի տակ ինչ-որ բան մրթմրթաց։
