Առաջին հայացքից սովորական լուսանկար է և ոչ մի արտառոց բան չկա, բայց իրականում․․․Լուսանկարը ավելի լավ որակով դիտե-
լուց հայրը հասկացավ, որ զավակները մահից են փրկվել։ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Նյու Սմիրնա Բիչ քաղաքում տղամարդը որոշել
է դրոնով լուսանկարել իր երեխաներին և պատահականորեն նկատել է նրանց մոտեցող շնաձկանը։

Դենիել Ուոթսոնը ընտանիքի և ընկերների հետ հանգստանալիս է եղել տեղի ծովափերից մեկում և որոշել է երկնքից մի քանի լուսա-
նկարներ անել։Դրոնի օդ բարձրանալուն պես սարքի վրայի լուսանկարչական ապարատը ցույց է տվել ջրի մեջ շարժվող սև կետ, որն
անընդհատ մոտենալիս է եղել երեխաներին։
Ուոթսոնն այդ մասին պատմել է կնոջը, և նա անմիջապես երեխաներին ափ է հանել։Այդ նույն երեկոյան նա լուսանկարներն ավելի
լավ որակով ուսումնասիրելիս տեսել է, որ սև կետը շնաձուկ է, որը շարժվելիս է եղել մարդկանց ուղղությամբ։ Դենիելը լուսանկար-
ները ցույց է տվել երեխաներին, ովքեր, ըստ նրա, միաժամանակ և՛ վախեցել են և՛ ապշել։

Ընտանիքը նաև իմացել է, որ այդ դեպքից մի որոշ ժամանակ առաջ այդ տարաժաշրջանում շնաձուկը հարձակվել է մարդու վրա։
