Առաջին զավակիս ունեցել եմ 38 տարեկանում ու այժմ շատ զղջում եմ․․․Ցանկանում եմ կիսվել իմ պատմությամբ, որպեսզի իմանան
բոլոր կանայք և թույլ չտան նույն սխալը։Ուզում եմ կիսվել իմ պատմությամբ,գուցե սա ինչ-որ մեկին հետ պահի սխալ որոշում կայաց
նելուց: Աղջիկս 3 տարեկան է, ես՝ 41: Ես դեռ բավականին երիտասրադ տեսք ունեմ, և եթե չլինեին հաշված կնճիռներս, ոչ մեկի մտ-
քով չէր էլ անցնի, որ 30-անց եմ:

Այս տարի կլրանա ամուսնուս 50 տարեկանը, իսկ Ալինան մեր առաջին և միակ երեխան է:Որքան էլ որ ցավալի է, պիտի խոստովա-
նեմ, որ զղջում եմ այդքան մեծ տարիքում երեխա ունենալու համար: Ինձ համար դժվար է նրան խնամելը, այլևս առաջվա պես ակ-
տիվ չեմ: Դե ամուսնուս մասին էլ չխոսեմ, այդ տարիքում ուրիշներն արդեն իրենց թոռների հետ են խաղում:
Նա նույնիսկ երեխային չի ուզում ճոճարանի մոտ տանել, քանի որ միշտ հոգնած է:Ես այժմ հասկանում եմ, որ մեծ տարիքում մայ-
րանալուն կտրականապես դեմ եմ: Ամեն ինչ պիտի լինի իր ժամանակին: Սխալ է երիտասարդությունը ծախսել գումար աշխատելու
վրա, իսկ 35-ից հետո երեխա ունենալ, ում համար այլևս ուժ ու եռանդ չես ունենա:

Հենց ընտանիքն է գլխավոր արժեքը,հանուն ընտանիքի է պետք ապրել,երեխաների հետ է պետք վայելել երիտասարդությունը․․․Մի
տանջեք ոչ ձեզ, ոչ երեխաներին՝ 35 տարեկանից հետո մայրանալով…սա իմ կարծիքն է, և ես չեմ հավակնում փորձագետ դառնա-
լուն, միայն կիսվում եմ իմ սեփական դառը փորձով…
