ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ ընդդիմադիր ուժերը եթե չեն կիսում Վազգեն Մանուկյանի՝ «երկրում կա 10 տոկոս անասունների ընտանիք» միտքը, պետք է հենց այսօր դատապարտեն վերջինին, հայտարարեն իրենց աջակ-ցության դադարեցման մասին կամ հետայսու համարվեն այդ մտքի կրողներ։

Կարծում եմ՝ արդար է… «Անասունների ընտանիքներ», «գազազած ժողովուրդ» սրանք լեզվի վրիպակներ չեն։ Սա արժեհամակարգ է, սա հայեցակարգ է։Այ էս հայեցակարգով էլ տարիներ շարունակ առաջնորդվել են Վազ-գեն Մանուկյանին վարչապետ առաջադրողները»։

