Այս տարեց պապիկը մահացավ ծերանոցում․ Նրա իրերը դասավորելիս բուժքույրները նրա իրերի մեջ նամակ գտան․ Կարդալով
այն, չկարողացան զսպել արցունքները․․․Այս ծերուկը մшհшցш վ ծերանոցում։ Բոլորը կարծում էին, թե նա հեռացել է կյանքից՝ ա-
ռանց հետք թողնելու։ Ավելի ուշ, երբ բուժքույրները հավա քում էին նրա իրերը, գտան մի թերթիկ, որի մեջ գրված էր․
-Երբ առավոտյան գաս ինձ արթնացնելու, ու՞մ կտեսնես դու, բուժ քույր ջան։ Կամակոր ծերուկի, ով արդեն մի կերպ է ապրում, ում
համար ապրելը զուտ սովորություն է։ Չի լսում, պիտի բարձր գոռաս։ Առանց պատ ճառի բարկացնում է։ Փնթփնթում է անդադար,
նրա հետ լեզու գտնել չի լինում։ -Դե որքան կարելի է, լռիր․․․

Ափսեն շուռ տվեց գետնին․․․ Ու՞ր են կոշիկներդ։ Ու՞ր է երկրորդ դուլպան։ Վեր կացիր մահճակալից։ Վայ, ոնց եմ ես հոգնել․․․․Բուժ-
քույր, նայիր աչքերիս մեջ։ Փորձիր տեսնել այն, ինչ կա․․․ այս անօգնականության և ցավի տակ։ Ճմռթված մաշկի և ճմռթված հոգու
տակ․․․ Փորձիր տեսնել ինձ․․․ Ես տղա եմ՝ չարուկ, ուրախ, մի քիչ ավազակ։ Ես վախենում եմ։ 5 տարեկան եմ, իսկ ճոճարանս այն-
քան է բարձրացել։ Ահա մայրս ու հայրս։
Չնայած, որ վախենում եմ, միևնույնն է, գիտեմ, որ սիրված եմ։․․․Ահա 16 տարեկան եմ։ Սավառնում եմ երկնքում։ Երազում եմ, ուրա-
խանում, տխրում։ Ես երիտասարդ եմ։Ես ՍԵՐ եմ փնտրում․․․եվ ահա այդ երջանիկ ակնթարթը։Ես 28 տարեկան եմ։ Իմ սիրելիի հետ
քայլում եմ խորանի մոտ, սիրուց այրվում, այրվում, այրվում․․․
35 եմ, մեր ընտանիքը մեծանում է։ Արդեն որդիներ ունենք։ Մեր տունը, բակը։ Կինս էլ շուտով մեր դստերը պիտի լույս աշխարհ բե-
րի։Կյանքը անցնում է, գնում առաջ։ 45 եմ։ Երեխաներս շատ արագ են մեծանում։ Խաղալիքներ, դպրոց, համալսարան․․․ Վերջ․․․
Դուրս թռան հոր թևի տակից։ Ամեն մեկը գնաց իր ճանապարհով։ Մեր տունը դատարկվեց․․․ բայց ես ու ՍԻՐԵԼԻՍ միասին ենք։ Մի-
ասին ենք պառկում քնելու և միասին ար թնանում, նա ինձ թույլ չի տալիս, որ տխրեմ։ 60 տարեկան եմ։ Մեր տունը նորից լցվեց երե-
խաների ծիծաղով․․․ թոռներիս ուրախ ձայները մեզ երջանկացնում են։Բայց հանկարծ․․․ հանգեց իմ լույսը․․․

ՍԻՐԵԼԻՍ էլ չկա։ Երջանկությունն էլ սահման ունի։ Ես մի շաբաթում ծերացա, մազերս ճերմակեցին։ Ես զգացի, որ ես․․․ծերուկ եմ։
Սկսեցի ապրել առանց մոր մտահղացումների, ուղղակի ապրում էի թոռներիս ու երեխաներիս համար։ Կյանքումս օրեցօր պակա-
սում էր լույսը։ Ծերության խաչն ընկավ ուսերիս։
Եվ ժամանակը չբուժեց իմ ցավը։ Աստված իմ, որքան երկար է կյանքը։․․․բայց դրա հետ պիտի համա կերպվես։ Ոչինչ հավերժ չէ։ Իսկ
դու, բուժքույր, բացիր աչքերդ, տես․ ես կամ ակոր ծերուկ չեմ, ոչ, ես սիրելի ԱՄՈՒՍԻՆ, ՀԱՅՐ ու ՊԱՊԻԿ եմ․․․ ես փոքր տղա եմ, ով
ճոճարանով դեպի վեր է բարձրանում․․․ փորձիր տեսնել ԻՆՁ․․․
